«Իգլա»-ի գործով ձերբակալված ՀՀ քաղաքացուն Վրաստանը Հայաստանին չի հանձնել
Ուշադրության կենտրոնում«Դատախազության կողմից պահանջ կա, սակայն պահանջի վերաբերյալ պատասխան Վրաստանի կողմից չի ստացվել»։ Այս մասին Armday.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, անդրադառնալով Հայաստան «Իգլա» բերելու գործով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ի գործին, ում սակայն դեռևս Հայաստանին չեն փոխանցել:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «Իգլայի» գործով Թբիլիսում ձերբակալված ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջ է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ-ին:
Ռոբերտ Ա.-ն հետախուզվում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան «Իգլա» բերելու գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ գործով կալանավորված է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և ևս մեկ անձ, ում ինքնությունն ԱԱԾ-ն չի հայտնում: