ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան


Կոալիցիան մեղմում է Սիրիայի ժողովրդի տառապանքը

Վերլուծություն
Past.am-ը գրում է.
 
 Երեկ, հիմնվելով SMART գործակալության վիդեոնյութի վրա, «Փաստը» գրել էր, որ ԱՄՆ–ի և Բրիտանիայի 150 զինվորներ, Ջեյշ Մուհավար ալ–Թուրայի (սրանք մաս են կազմում նաև Թուրքիայից հովանավորվող Սիրիական ազատ բանակին) ջիհադիստների ուղեկցությամբ, հատել էին սիրիական սահմանը՝ հայտնվելով սիրիական Խամիմ քաղաքում, որը Պալմիրայից 90կմ արևելք է գտնվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքը շատ մոտ է այս պահին բոլորի համար ցանկալի հանգրվան Դեյր–էզ–Զորին և Իրաքին սահմանակից, ռազմավարական նշանակություն ունեցող Աբու–Քեմալին, նաև կասկածներ էինք հայտնել այս ձեռնարկի հակաահաբեկչական կոնտեքստի առումով և կանխատեսել էինք, որ այժմ զինված ընդդիմությունը, Իսրայելի Հորդանանի (արաբական աշխարհի հակաիրանական ու հակաասադական բռնապետներին նույնպես նկատի առեք) և Կոալիցիայի հետ մեկտեղ, ամեն բան անելու են հատկապես Ասադի կառավարական բանակի առաջխաղացումը խանգարելու և Հըզբոլլահին ու իրանական ուժերին այս հատվածում ջախջախելու համար՝ չթույլատրելով նրանց մուտքը ապառազմականացված անվտանգության գոտիներ:
 
Եվ, խնդրեմ, ընդամենը ժամեր անց Ռոյթըրզը հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրներին տեղեկացրեց, որ Կոալիցիան, ճիշտ հորդանանա–սիրիական սահմանին գտնվող Աթ–Թանֆ քաղաքի շրջանում, ռմբակոծել է սիրիական բանակի ավտոշարասյունը: Իբր՝ այն պատճառով, որ մեքենաներում իրանցի կամ Իրանի կողմից ֆինանսավորվող զինյալներ են եղել: Ռոյթըրզը հայտնել է, որ որոշման հեղինակը Նահանգների հրամանատարն է եղել, որին հետախուզական աղբյուրներից հայտնի է դարձել, որ կառավարական բանակը պատրաստվում է հարվածել իր կողմից հովանավորվող և Հորդանանի ճամբարներում մարզվող Ջեյշ Մուհավար ալ–Թուրային: Ռոյթըրզը, իհարկե, անուններ չի տալիս, այլ ասում է՝ Վաշինգտոնի կողմից պաշտապնվող չափավոր ընդդիմություն, բայց պարզից էլ պարզ է, որ ամերիկյան սպաներն առնվազն հորդանանյան իրենց ուղեկիցների ու տեղի վերահսկելի ահաբեկիչների անվտանգությունն են փորձել ապահովել: Եթե, իհարկե, սիրիական ուժերի ռազմական օպերացիայի մասին հետախուզական տվյալներն էլ կեղծիք չեն:
 
Այս տեղեկությունն, ի դեպ, հաստատեցին նաև սիրիական աղբյուրները: Մասնավորապես՝ ՍԱՆԱ գործակալությունն արևելյան զգացմունքայնությամբ ու պերճախոսությամբ է մեջբերել անանուն իր աղբյուրին, ըստ որի՝ այս հարձակումը մերկացնում է Կոալիցիայի՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծիքը և բացահայտում է տարածաշրջանում սիոնիստա–ամերիկյան պլանների ինչ լինելը: Ընդ որում, աղբյուրը հարձակման այլ բացատրություն է մեջտեղ բերում՝ հղված Պենտագոնից: Ըստ այդմ՝ ռմբակոծումից առաջ սիրիական բանակը նախապես զգուշացվել է այս հատվածում չառաջանալու մասին և նոր միայն պատժվել: Գործակալության փոխանցմամբ՝ սա սկզբունքորեն է անընդունելի, որովհետև սիրիական բանակն իր երկրում ու իր տարածքում է պայքարում ահաբեկչության դեմ, և ոչ ոք իրավունք չունի նրանց դեմ անցկացվող ռազմական օպերացիաների ուղղությունն ու ընթացքը որոշել:
 
Ի դեպ, սիրիական աղբյուրները թվեր չհայտնելով՝ հաղորդում են, որ ռմբակոծման արդյունքում բավական սիրիացի զինվորականներ են զոհվել: Ռուսաստանի ԱԳ նախարարությունից էլ դատապարտելով կատարվածը՝ հայտարարել են, որ սիրիական բանակին հարվածից մեկ օր առաջ Կոալիցիան հարվածել է նաև տեղի խաղաղ բնակիչներին, ինչը չի նպաստում Սիրիայում բարենպաստ քաղաքական իրադրության ստեղծմանը:
 
 
Գոհար Սիմոնյան
ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Մյասնիկն և Մուշեղը ունեն բոլորիս օգնության կարիքը
Ամենադիտված