Ինչով են զբաղված պատգամավորները ԱԺ նիստին (տեսանյութ)
TVArmday.am-ը գրում է .
3-րդ օրն է ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ը նիստ է անցկացնում: Նիստերը մեկնարկում են առավոտյան ժամը 10:00-ին եւ շարունակվում մինչեւ 18:00-ն: Օրենսդիր գործունեություն իրականցողներից շատերը, ովքեր նախորդ գումարման ժամանակ նիստերի դահլիճը լքում էին գրանցվելուց անմիջապես հետո, այս անգամ ստիպված են երկար նստել: Պատճառն այն է, որ այս օրերին ընտրվում էր ԱԺ նախագահ, փոխնախագահներ, իսկ երեկ օրվա երկրորդ կեսից մեկնարկեց հանձնաժողովի նախագահների ընտրության հարցի քննարկումը:
Պատգամավորներից շատերը նիստերի դահլիճում ձանձրույթը ցրելու համար ստիպված էին դիմել հեռախոսների օգնությանը:
Armday.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են որոշ պատգամավորներ նիստին հետեւելու փոխարեն հեռախոսներով խաղում:
Նշենք, որ տեսանյութը նկարահանվել է երեկ: