Ազգային ժողովի նիստում հանձնաժողովների նախագահներ են ընտրում (ուղիղ)
TVՀայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան մեկնարկել է խորհրդարանի նիստը: Այսօր նախատեսվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը երեկ միմյանց միջեւ բաժանել են ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահական տեղերը՝ 6-ը 3-ին համամասնությամբ:
ՀՀԿ-ից առաջադրվել է 6 թեկնածու՝ սռողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնին առաջադրվել է Հակոբ Հակոբյանը, միջազգային հարաբերությունների՝ Արմեն Աշոտյանը, անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի՝ Կորյուն Նահապետյանը, պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների՝ Հրայր Թովմասյանը, տնտեսական հարցերի՝ Խոսրով Հարությունյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի՝ Գագիկ Մինասյանը:
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն են՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի՝ Վարդան Բոստանջյանը, տարածքային կառավարման հարցերի՝ Վարդեւան Գրիգորյանը:
Նշենք, որ երեկ կայացած նիստում նիստում խորհրդարանի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը։