Ասանժի մայրն աջակցության համար դիմել է Ավստրալիայի վարչապետին
ՔաղաքականությունWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը դիմել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին` Էկվադորից նրա որդու տեղփոխությանն աջակցելու համար:
ABC հեռուստաալիքը հաղորդում է, որ Քրիսթին Ասանժը Թերնբուլից պահանջել է «միջամտել, իրեն դրսեւորել որպես վարչապետ ու քաղաքացի»:
Հիշեցնենք, որ որ 2012 թվականից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Քրիսթինը պնդում է, որ հինգ տարի իր որդին զրկված է թարմ օդից, արեւի լույսից եւ ֆիզիկական վարժություններից: