Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց


Արա Պապյան. «Չժխտելով օդի պաղ ըլլալը, ընդունեցին անոր տաք ըլլալը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ 6–րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ ՀՀ նախագահի ելույթի մասին քաղաքագետ Արա Պապյանն իր միկրոբլոկում տեսակետ էր հայտնել, թե ելույթից տպավորություն է ստացել, թե՝ «մենք թևակոխել ենք պաթետիկ ու կառավարելի անկման փուլ»: Գրառումն ուշագրավ էր մի քանի առումով: Նախ՝ հետաքրքիր էր, թե «մենք» ասելով քաղաքագետն ո՞ւմ նկատի ուներ, ողջ հանրությա՞նը, թե՝ միայն իշխող կուսակցությանը: Եվ երկրորդ, թե ինչու հատկապես անկման և ոչ թե վերելքի փուլ:

«Փաստի» հարցերին ի պատասխան Արա Պապյանն ասաց, որ «մենք» ասելով պետք է հասկանալ ողջ հանրությանը, իսկ ելույթը պաթետիկ է որակել, քանի որ իր կարծիքով 1,5 ժամանոց ելույթն ավելի շատ նման է եղել հայրենասիրական պաթետիզմով հագեցած որոշակի բարի ցանկությունների շարքի, ոչ թե իշխող կուսակցության առաջնորդի ու երկրի նախագահի:

«Իմ տպավորությունն այնպիսին էր, որ խոսում է մի անձնավորություն, ով հենց նոր եկել է իշխանության, ոչ թե բավականին երկար ժամանակ երկիրը ղեկավարող մարդ: Ինձ համար հասկանալի չէր նաև, թե ինչու էր նա մինչև 2040 թվականի համար մտքեր և դատողություններ անում, եթե 2018 թ.–ին նախագահի լիազորություններն են ավարտում, իսկ 2022–ին էլ` իր ղեկավարած կուսակցության: Այսինքն, այն ինչ հնչեց ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ ավելի շատ բաժակաճառային ցանկություններ էին: Էլ չեմ ասում, որ զուտ թվաբանական առումով նույնպես սխալներ կային»,– ասաց Ա. Պապյանը:

Թվաբանական սխալները, քաղաքագետի կարծիքով այն էր, որ երբ նախագահն իր ելույթում երկրի ՀՆԱ–ի մասով ասել էր, որ այս ընթացքում այն հասել է 10,5 մլրդ–ի, այդ թիվը համեմատել է 25 տարի առաջվա ցուցանիշների հետ: «Բայց երբ ինքը նոր էր եկել իշխանության, երկրի ՀՆԱ–ն 11,5 մլրդ է եղել»,– ասում է քաղաքագետը:

«Ստացվում է, որ նրա իշխանության օրոք մեր երկրի ՀՆԱ–ն 1,5 միլիարդով կրճատվել է: Այդ պատճառով էլ նա ոչ թե իր իշխանավարության սկզբնական փուլի հետ է համեմատում այն, այլ՝ նախորդ 25 տարիների: Եվ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այն տարիներին Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից հավաքած գումարը շատ ավելի շատ է եղել, քան մեր երկրի ամբողջ բյուջեն: Բայց, կարծում եմ, որ քաղաքական գործիչը նման համեմատություն անելու փոխարեն պետք է հանրությանը ներկայացներ, թե կոնկրետ ի՛ր իշխանության գալու օրվանից մինչև այսօր ինչ առաջընթացներ են եղել, ոչ թե համեմատեր 25 տարի առաջվա հետ»,– ասաց Ա. Պապյանը:

Ելույթում հնչեցված թվերի հետ կապված երկրորդ հարցը, որն անհասկանալի է եղել քաղաքագետին այն է, որ եթե նախագահը ցանկանում է, որ Հայաստանի բնակչությունն առաջիկա 23 տարում կրկնապատկվի, ապա դա նշանակում է, որ առանց արտագաղթ ունենալու, տարեկան 45 հազարի հասնող ներգաղթ պետք է լինի, ինչպես եղավ խորհրդային տարիների ժամանակ հայտնի ներգաղթի տարիներին:

Խոսելով իր տեսակետի երկրորդ հատվածի մասին, նշեց, որ իր կարծիքով երկիրը կառավարելի անկման փուլում է, քանի որ նույն կոռուպցիան, կաշառակերությունը, գանձագողությունը, օրենքի առջև անհավասարությունը, սխալ աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, քանի որ նախագահի ելույթում այդ կարևոր հարցերի մասին ոչինչ չասվեց:

«Եվ ստացվեց, որ ամեն ինչ շարունակելու է մնալ կառավարելի անկման մեջ: Եվ ես զարմացած եմ, որ 1 ժամ 20 րոպեանոց ելույթի մեջ այդքան քիչ ասելիք կար: Այսինքն, դա ծրագրային ելույթ չէր: Այնինչ, պետք է այդպիսին լիներ և ներառեր մինչև 2022 թվականը: Եվ ամենակարևորը նախագահը պետք է ասեր ոչ միայն «ինչ»–ը, այլ՝ «ինչպես»–ը»,– ասաց Ա. Պապյանը:

Վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ իր համար անհասկանալի էր նաև նախագահ Սարգսյանի ելույթի ԼՂՀ հիմնահարցին վերաբերող հատվածը, քանի որ եթե Կազանյան փաստաթուղթն է այսօրվա աշխատանքային տարբերակը, ապա դրանով առաջարկվում է փուլային տարբերակով յոթ շրջանների հանձնումն իր մնացած անկանխատեսելի հետևանքներով: Նա համոզված է, որ տարածքներ հանձնելուց հետո կսկսվի Հայաստանի արագացված կառավարելի անկումը, որն էլ կհանգեցի ռազմական բախումների և ինչու չէ՝ պատերազմի:

«Իմ կարծիքով նման տեղեկատվության տարածումը մի քանի նպատակ է հետապնդում: Նախ՝ դա ուդերձ է միջազգային հանրությանն ասելու, որ այն ինչ իրենց ասում են՝ արվում է: Երկրորդ նպատակն այն է, որ հասարակությանն են վարժեցնում այդ մտքի հետ, երրորդը՝ փորձարկում են հասարակության տրամադրությունները, հասկանալու համար, թե ինչպիսի տրամադրություններ կլինեն այդ դեպքում: Բայց հետաքրքիր է, որ երբ Ադրբեջանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են տարածքները հանձնելու մասին խոսում՝ ԼՂՀ իշխանությունները շատ արագ արձագանքում են: Բայց երբ ԼՂՀ երաշխավոր Հայաստանի նախագահն է նման բան ասում՝ լռում են: Նախագահի ելույթից հետո պետք է ԼՂՀ–ն արդեն իսկ մի քանի հայտարարություն տարածած լիներ, որպեսզի հասկանալի լիներ, թե իրենց համար ընդունելի է, թե՝ ոչ այս մոտեցումը»,– ասաց Ա. Պապյանը:

Խոսելով հարցի շուրջ Դաշնակցություն կուսակցության կողմից լռություն պահպանելու մասին քաղաքագետը նշեց, որ ՀՅԴ–ն մի քանի անգամ հայտարարել է, որ իր համար ընդունելի չէ տարածքները հանձնելու հարցը: Բայց եթե կոալիցիա է կազմում այս հարցի մասին իրենից տրամաբանորեն այլ կարծիք ունեցող կուսակցության հետ, ապա պետք է պարզաբանում մտցնի այս անորոշության մեջ: Կա՛մ պետք է հայտարարի, որ իր համար այլևս ընդունելի է տարածքները վերադարձնելու քայլը, կա՛մ առնվազն պետք է դուրս գա կոալիցիայից:

«Այսինքն, չի կարելի հայտարարել, որ՝ «ես դեմ եմ տարածքները հանձնելուն», բայց մնալ մի կոալիցիայի մեջ, որը կողմնակից է տարածքները հանձնելուն: Նման դեպքերի համար արևմտահայ գրականության մեջ այսպիսի արտահայտություն կա՝ «չժխտելով օդի պաղ ըլլալը, ընդունեցին անոր տաք ըլլալը»: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին արտահատել իրենց կարծիքը այս հարցի վերաբերյալ, քանի որ եթե կազանյան փաստաթուղթն է աշխատանքայինը, ապա դրա հետևանքով շատ արագ կդատարկվեն Արցախն ու Զանգեզուրը: Եվ այդ պարագայում ի՞նչ 4 մլն բնակիչ ունենալու մասին է խոսքը: Եվ ես չեմ ասում, որ քաղաքական ուժերը, պատգամավորները, քաղաքագետները անպայաման պետք է դեմ կամ կողմ լինեն, բայց տեսակետ արտահատել այս ամենի մասին՝ պարտավոր են»,– ասաց Ա. Պապյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել
Ամենադիտված