««Ազնվություն + պրոֆեսիոնալիզմ – կոռուպցիա» Սերժ Սարգսյանի բանաձևն ուղղված էր Արևմուտքին». քաղաքագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». բանաձևի հիմնական հասցեատերը միջազգային կառույցներն են, որոնց Սերժ Սարգսյանը փորձում է հավաստիացնել, թե ոչինչ, որ այսպես ձևավորվեց խորհրդարանը, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունն անհանդուրժող է լինելու կոռուպցիայի նկատմամբ:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ 6–րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի ուղերձն ուներ մի քանի հասցեատեր: «Էնպես չի, որ միայն խորհրդարանի կամ քաղաքական դաշտի համար էր: Այդտեղ արվում էին հայտարարություններ, որոնց հասցեատերը միջազգային հանրությունն էր, քանի որ Սերժ Սարգսյանը գիտի, որ միջազգային դիտորդական առաքելությունները բացահայտ խոսել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության մասին: Թերևս դա է պատճառը, որ նա իր ելույթում փորձում էր հավաստիացումներ տալ, թե կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն է լինելու: Իշխանությունը թերևս հասկանում է, որ Արևմուտքում ընտրակաշառքը համարում են քաղաքական կոռուպցիայի դրսևորում»,– ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Չեմ կարծում, որ 10 հազարների հրավառություն տեսած հասարակությունը հավատալու է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել այդ ընտրակաշառքներից և որ կատաղի պայքարելու է դրա դեմ»:

Նշենք, որ 6–րդ գումարման խորհրդարանում Սերժ Սարգսյանը մեր ներքին թշնամի համարեց «անարդարությունը», իսկ կոռուպցիայի առթիվ ասաց. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ: Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, այս խորհրդարանը ևս «գրպանային է» իշխանության համար: Նա համաձայն չէ նախագահի հնչեցրած այն գնահատականին, թե ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի կառավարման համակարգը փոխելու միջոցով վերացրել են հետընտրական ճգնաժամերը, և որ խորհրդարանական կառավարման ձև հաստատելով, չեզոքացրել են քաղաքական մենիշխանության սպառնալիքը:

«Հայաստանում քաղաքական իշխանությունը շարունակում է մնալ մոնոպոլացված, և այս կտրվածքով առանձնապես ոչինչ չի փոխվել, որովհետև նաև այժմ, ինչպես նկատեցինք, բոլոր վերջին ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ուղղակի բացարձակ մեծամասնություն է ձեռք բերել, և սա ակնհայտորեն կուսակցական մենիշխանություն է»,– հայտարարեց քաղաքագետը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Երկրպագուներից մեկը պատրաստվում է 0.5 լ «Նոյ» ուղարկել Հենրիկ Մխիթարյանին Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Թեստ. Կանխագուշակեք Ձեր ապագան Դստերը տաքացնելու համար 1մլն 964 հազար դոլար է այրել. իր զոհերին անձամբ սպանող հանցագործը Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ Հաուս»-ը «հոր դուքյան» անվանողի և Միհրանի ու Արփիի միջոցով ռեյտինգ ապահովելու մասին Ի՞նչից պետք է խուսափել սեքսից հետո Պերեսը դժգոհ է «Ռեալ»-ի 3 ֆուտբոլիստի խաղից Ինչպիսի՞ եղանակ սպասել առաջիկա օրերին Վոլոչկովան սեր է խոստովանել ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովին Ինչ չի՛ կարելի երբեք անել դեկտեմբերի 31-ին՝ ըստ ժողովրդական հավատալիքների. Իսկ դուք երբևէ խախտե՞լ եք դրանք Ժոզե Մոուրինյոն թիմում տեղ չունի Հենրիխ Մխիթարյանի համար Ո՞ւմ և ինչի՞ պատճառով Էլեն Ասատրյանն ու նրա սիրելին բաժանվեցին. դերասանուհին անկեղծանում է առաջին անգամ Ամուսնու սպանությունը պատվիրել էր կինը 20 հազար դոլարով. մանրամասներ Երեւանում կատարված սպանությունից Մարադոնա. Ռոնալդուն ասել է, որ լավագու՞յնն է աշխարհում. նրան ասեք, թող չհիմարանա Ամենասարսափելի ՀԱՅ «օրենքով գողը». Նրանից դողում է ողջ աշխարհը… Հետաքրքիր Բացահայտում. Պարզվում է ժամանակին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը սիրավեպ են ունեցել Աշխարհի մարմնավաճառները. այդքան տարբեր ու այդքան նման Գերմանիայում 145 կգ կշռող կինն ընկել է լոգարանի մեջ և չկարողանալով դուրս գալ՝ մի քանի օրից մահացել Տղամարդը` չնայած կնոջ աղերսանքներին, նրան ստիպել է խմբակային սեքսով զբաղվել (չափահասների համար) Ահա թե իրականում ինչպես սպանվեց Արամ Ասատրյանը. մահվան առեղծվածը բացահայտված է 70 տարի առաջ այս վայրում ավտոմեքենաների հասարակ խցանում էր․ Հետո բոլորը պարզապես լքեցին իրենց փոխադրամիջոցները և հեռացան․ Պատճառն իրոք անհավանական է Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար
Ամենաընթերցված
Արգամ Աբրահամյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը... «Է՜՜խխխ ուր է Հայաստանում մարդ». իրեն հաղորդավարու... Առաջարկվում է Երևանում ունենալ Զարուհու նրբանցք Վերջապես. Էմմին ամուսնու հետ լուսանկար է հրապարակե... Հայ աստղեր, ովքեր «փայլում» են իրենց տգիտությամբ. ... Տաթևիկ Ադումյանին և Վաչե Ամարյանին կրկին միասին են... Ալինա Մարտիրոսյանը ամուսնու հետ նոր լուսանկար է հր... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այսօրվ... Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ին... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Տե... Ինչո՞ւ է ՊԵԿ-ի «հատուկ գործողությունների» թիրախում... Ստիպել աշխարհին հայկական սպորտին վերաբերվել «հավաս... Տարոն Մարգարյանը շնորհավորել է Սոցիալական աշխատող... Հայաստանն ու Գազպրոմի վտանգները․տնտեսական լիկբեզ Վարդան Հարությունյանի կողմնակալ վերաբերմունքը «ընկ... Գագիկ Ծառուկյանը հավատարիմ մնաց ցանկացած խնդրին լո... «Կուզեք նեղացեք, հիասթափվեք ինձանից, բայց…»․ Լուսի... Այսուհետ Նոյ-Գուչչի համատեղ բրենդն աշխարհին կներկա... «Նոյ-Գուչչի» բրենդը ըստ արժանվույնս ներկայացնում է... «Գուչչի Նոյ» հայ-իտալական բրենդը նոր էջ է Հայաստան...
website by Sargssyan