Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները Սեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳ Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին


Վեցերորդ գումարման ԱԺ-ն սկսեց իր աշխատանքը . Կառավարությունը վայր է դնում լիազորությունները (ուղիղ)

TV

Այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որը վարում է տարիքով ամենատարեց պատգամավորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նրանց ելույթներից հետո 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները կերդվեն. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Խորհրդարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կըտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները: Նոր ԱԺ-ում ի տարբերություն նախորդի, մեկով ավելանալու է ԱԺ փոխնախագահների թիվը, եւ առաջին անգամ նրանցից մեկը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ է լինելու:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում նշանակվում են կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում հաստատվում է կառավարության ծրագիրը:

Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ  գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ:

Նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում իրենք առաջադրելու են Արա Բաբլոյանի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտոններում՝ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցությունը կշարունակի ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։

ՀՀԿ-ն նաեւ առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել եւ դարձնել 9-ը։ Հանրապետականին այդ դեպքում բաժին կհասնի վեց հանձնաժողով։ Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը։

Նախօրեին «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստում որոշվել է, որ իրենց կողմից ԱԺ փոխնախագահ կառաջադրեն Միքայել Մելքումյանին: Խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը: Իսկ երեք հանձնաժողովների նախագահներ կլինեն Նաիրա Զոհրաբյանը, վարդան Բոստանջյանն ու Վարդեւան Գրիգորյանը:

«Ելք» դաշինք խմբակցությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը կլինի Գեւորգ Գորգիսյանը: «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չի ունենա:

ՀՅԴ-ն էլ որոշել է, որ իրենց խմբակցությունը կգլխավորի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը կլինի Աղվան Վարդանյանը:

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցներըՍեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը
Ամենադիտված