ՌԴ ԱԳՆ-ն Wannacry վիրուսի հարձակումը կիբերահաբեկչական ակտ է անվանել
ՄիջազգայինՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փորձագետները պետք է անհապաղ երկխոսություն սկսեն՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների շուրջ։ Վերջին զանգվածային վիրուսային հարձակումը, որը կարելի է կիբերակաբեկչական ակտ անվանել, ապացուցել է գլոբալ ջանքերի միավորման անհրաժեշտությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային անվտանգության հարցերով ՌԴ նախագահի հատուկ հանձնակատար, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Կրուտսկիխը։
«Դրանք հրեշավոր կիբերհանցագործություններ են։ Հրեշավորությունը կայանում էր նրանում, որ Անգլիայում, օրինակ, նրանք (ահաբվեկիչները) "հարվածել են" հոսպիտալներին։ Դա խոսում են այն մասին, թե այդ մարդիկ որքան դաժան են։ Նրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի։ Դա գլոբալ կիբերհանցագործության եւ կիբերահաբեկչության հնարավորույթուները ցույց տվող հարձակում էր, այդ պատճառով էլ այստեղ պետք է փնտրել ոչ թե ընտրական քարոզարշավի (ԱՄՆ) մեղավորներին, այլ պետք է անհապաղ հանդիպել (ՌԴ եւ ԱՄՆ ներկայացուցիչները) եւ պատասխան գործողություններ մշակել ընդդեմ կիբեր-ԻՊ-ի»,-հայտարարել է Կրուստկիխը։