ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Վենեսուելայում տիրող իրավիճակը
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին ծրագրում է նիստ գումարել՝ քննարկելու Վենեսուելայում տիրող իրավիճակը: Ինտեֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են կազմակերպության դիվանագիտական աղբյուրները:
Հարցը քննարկելու նախաձեռնությունն ԱՄՆ-ինն է:
Վենեսուելայում արդեն շուրջ վեց շաբաթ հակակառավարական ակցիաներ են անցկացվում, որոնց կազմակերպման համար իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով, երկրի դատախազության վերջին տվյալներով, 42 մարդ է զոհվել: