Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան


20–ամյա զինծառայողը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում է, պատճառն անհայտ է (ֆոտո)

Հասարակություն

Ժամկետային զինծառայող 20–ամյա Դավիթ Թադեւոսյանը երկու շաբաթ է՝ անգիտակից վիճակում գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Ստեփանակերտից ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել մայիսի 1–ին։ Դավիթն Արարատի մարզի Եղեգնավան գյուղից է, երկու ամսից զորացրվելու է, ծառայում է Հադրութում։ Թե ինչ պատճառով է 20–ամյա զինծառայողը հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկներին դեռ չի հաջողվում պարզել։

Դավիթի մայրը՝ Հասմիկ  Թադեւոսյանը, NEWS.am–ի հետ զրույցում պնդեց, որ որդին ծառայության ընթացքում երբեւէ չի գանգատվել առողջական վիճակից։ Վերջին անգամ որդուն տեսել է ապրիլի 16–ին, երբ տուն է եկել եւ վերադարձել է զորամաս առողջ։ Ապրիլի 26–ին ծնունդն է նշել, 27–ին առողջական վիճակը կտրուկ վատացել է, ջերմել է ու տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ երեք օր մնալուց հետո ցնցումներ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են Երեւան, նախ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մայիսի 4–ից Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ըստ բժիշկների եզրակացության՝ նրա մոտ ախտորոշվել է էպիլեպտիկ ստատուս, թե ինչի հետեւանքով, դեռ չեն կարողանում պարզել։ Ավելի քան երկու շաբաթ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մոտ լուսացնող մայրն ու հարազատները տարակուսած են ախտորոշումից:

«Ապրիլի 26–ին Դավիթի ծնունդն էր, հետը խոսել եմ, ասեց՝ սանչաստում եմ, ասեցի՝ գա՞մ, ասեց՝ չէ, մամ ջան, 27–ին դուրս եմ գալիս սանչաստից, քանի որ մեծ միջոցառում կա: Միջոցառումից հետո տղաներով հավաքվում են երեկոյան ճաշարանում, ասում–խոսում, ուրախանում են, հետո նկատում են, որ Դավիթը սառած է, ոչ խոսում է, ոչ արձագանքում, ջերմությունն է բարձրանում ու տանում են Ջաբրայիլի հոսպիտալ։ Ես ջերմությունը կապեցի պարելու, քրտնելու սառելու հետ... բայց էնտեղից բերել են էպիստատուս ախտորոշմամբ՝ հաշվի առնելով բուժգրքույկի մեջ գրված հոդվածները, բայց ես հերքում եմ, որ նման բան կա, ոչ մի խնդիր գլխի հետ կապված չի ունեցել իմ երեխեն, թե որտեղից էդ ջերմությունը, ինչ դեղ են արել, ինչ վիրուս է մտել, ինձ համար անհայտ է, ինչ արել–չեն արել բժիշկները, շնորհակալ եմ, ես իրենցից բողոք չունեմ... Ասում են՝ հակացնցումային բուժում է ստանում, ես չեմ հասկանում՝ ինչի է հայտնվել ցնցումների մեջ, ի՞նչն է պատճառը, ինձ ոչ ոք չի ասում»,–մանրամասնեց Հասմիկ Թադեւոսյանը:

Մոր խոսքով՝ Դավիթի բժշկական գրքույկի մեջ նրա առողջական վիճակի վերաբերյալ նշված են պաշտպանության նախարարի 410 հրամանով սահմանված 7գ, 10գ, 13գ հոդվածները։

Նշենք, որ հոդված 7–ի «գ» ենթակետի համաձայն` (թեթեւ եւ կարճատեւ հոգեկան խանգարումներ, կոմպուլսիվ, օբսեսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի, որոնք ենթարկվում են բուժման եւ ավարտվում են լավացմամբ) ծառայությունը  թույլատրելի է սահմանափակումով։ Արգելվում է ծառայությունը մարտական հերթափոխում, մարտական զենքի հետ ինքնուրույն գործ ունենալը, ծառայությունը հատուկ զորատեսակներում:

10–րդ հոդվածը էպիլեպսիան է, որի «գ» ենթակետի համաձայն՝ եթե չկան հաստատող փաստաթղթեր, եւ ախտորոշումը հաստատվել է ըստ անամնեզի, ապա սահմանափակվում է վազքը 5 կմ եւ ավելի:

13–րդ հոդվածի «գ» կետը վերաբերում է գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքների այնպիսի հետեւանքներին, որոնց բնորոշ են ցրված նյարդաբանական օրգանական ախտանշանները։ Այս կետին են վերաբերում նաեւ գանգի հին կոտրվածքները՝ առանց օրգանական ախտահարումների եւ ֆունկցիաների խանգարումների եւ պիտանի են համարվում շարային ծառայության համար:

«Վայեննի բիլետի մեջ  հոդվածներ կան եւ ախտորոշել են էպիստատուս, բայց ես հերքում եմ դա, ինքը գլխի խնդիր չի ունեցել,  թե ինչ վիրուս է մտել, անհայտ է, ես չեմ կարող ասել։ Դավիթի մոտ ոչ մի խնդիր չի եղել,  զորակոչվել է բանակ առողջ եւ չի բողոքել մինչեւ էս դեպքը: Եթե գրել են՝  7գ, 10գ, 13գ, էդ դեպքում ինչի են հանել դիրքեր, միշտ դիրքերում է եղել, մասնակցել է  ապրիլյան պատերազմին: Հայրը մահացավ հոկտեմբերին, դրանից հետո էլ երեխին հանեցին դիրքեր, նա առողջ է եղել,  ու իմ համար անհասկանալի է, թե ինչի պատճառով է Դավիթս հայտնվել անգիտակից վիճակում»,–ասաց տիկին Հասմիկը՝ նշելով, որ որդին միայն հարթաթաթություն է ունեցել, որի պատճառով նրան չեն ընդունել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան։

Սոցիալապես ծանր վիճակում ապրող, գործազուրկ,  բազմազավակ մայրը դժգոհեց մասնավորապես պաշտպանության նախարարության անտարբերությունից.  «Ես չորս աղջիկ ունեմ, երկու որդի, մեծ որդիս ծառայել է Մեղրիում, ես 3–րդ կարգի հաշմանդամ եմ, անգամ եկել են մեր տան գազն են անջատել: Ասել եմ՝ ինչ վիճակում եմ, հիվանդանոցում եմ, չեմ կարողանում վճարել, ոչ մի բան հաշվի չեն առել, այ էսպիսին է նրանց վերաբերմունքը զինվորի ու զինվորի ընտանիք հանդեպ:  Պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը չի զանգել ինձ, չի  հետաքրքրվել մեր վիճակով, ինձ որեւէ մեկը պատասխան պիտի տա, թե՞ ոչ, պաշտպանության նախարարությունն էս անուշադրությամբ ու անտարբերությա՞մբ է պատասխանում զինվորի մորը, որդի եմ տվել, որ սրան արժանանա՞մ»։

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դավիթ Թադեւոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հիվանդության պատճառը՝ անհայտ։

«Դավիթ Թադեւոսյանի մոտ ախտորոշված է էպիլեպտիկ ստատուս, բայց թե որն է պատճառը, որ հանգեցրել էպիլեպտիկ ստատուսի, չենք կարող ասել։ Գիտենք, որ ինքը գլխի շրջանում տրավմա է տարել է, որից հետո բուժվել է եւ խնդիր չի ունեցել։  Հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ կոնսիլիում է հրավիրվել,  քննարկվել է մանրամասն եւ ախտորոշվել Էպիստատուս։ Մինչ այդ Էպիլեպսիկ  ցնցումներ ունեցել է, թե ոչ,  չենք կարող ասել, քանի որ նա չի նկարագրել դա։ Զորամասում ջերմել է մի քանի օր, այդ պահին ցնցումներ չի ունեցել, տեղափոխվել է Ստեփանակերտի  հիվանդանոց, ոչինչ չեն հայտնաբերել: Երկու օր հետո ցնցումներ է ունեցել, որը դեղորայքով չի հանդարտվել, որից հետո էլ տեղափոխել են մեզ մոտ։ Իսկ թե ինչից  է առաջացել՝ սովորական վիրուսից, թե մրսածությունից, պարզ չէ»,–մանրամասնեց Գայանե Հովհաննիսյանը։

Նա հերքեց նաեւ ծեծի, գլխի շրջանում հարվածներ ստանալու  հետեւանքով այդ վիճակում հայտնվելու վարկածը։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ սահմանափակումներով ծառայության պիտանի Դավիթ Թադեւոսյանը դիրքեր է բարձրացել, թե խաղաղ, թե պատերազմի ժամանակ,  ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի ավագ սպա իրավաբան, փոխգնդապետ Արեն  Սարգսյանը մեկնաբանեց. «Արդյոք տվյալ երիտասարդը մինչեւ ապրիլյան դեպքերը  թշնամու նախահարձակ գործողությունները ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ կամ դրանից հետո, սա շատ կարեւոր խնդիր է, որպես իրավական ակտի պահանջի ապահովում: Եթե նա ընդհանրապես խաղաղ ժամանակ չի ընդգրկվել, իրավական ակտի կիրառման խնդիր չեմ տեսնում, իսկ եթե մինչեւ դա էլ է եղել եւ Դուք ստույգ տվյալ ունեք, ես կարծում եմ՝ չի եղել, քանի որ հրամանը հստակ սահմանում է, որ արգելվում է։ Այդ հարաբերությունները մանավորեցնող շտաբի պետի գաղտնի հրաման կա, որը նախատեսում է սահմանափակումների ու հաստիքների ցանկը, այդ հրամանը առավել մանրամասն է կարգավորում սահմանափակումները։ Եթե չի պահպանվել հրամանի պահանջները, բնական է՝ խախտում է , բայց այլ խնդիր է այդ տեղեկությունների ստույգ լինելը»։ 

Ամեն դեպքում, 20–ամյա զինծառայողի մայրը պնդում է, որ որդին դիրքերում եղել է բոլոր դեպքերում, իսկ պաշտպանության նախարարության հանդեպ վստահությունը կորցրել է դեռեւս ավագ որդու՝ Գասպար Թադեւոսյանի ծառայության օրոք: Գասպարը դեռեւս երկու տարի առաջ ծառայության ընթացքում քիթը կոտրել է, ինչը վիրահատելը պաշտպանության նախարարության օրենքով սահմանված պարտականությունն է, սակայն վիրահատության վերաբերյալ դիմումներն ու մոր խնդրանքները մինչ օրս մնացել են անարձագանք:

 

Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված