Հաղթանակների ու հզորության միակ գրավականը ամուր ընտանիքն է. Հովիկ Աբրահամյան
ՀասարակությունՍիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ սիրո, հավատարմության ու միասնության՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Այս տոնը հատկապես հայերիս համար, յուրահատուկ նշանակություն ու պատգամ ունի: Դարեր շարունակ բախվելով տարբեր մարտահրավերների հետ` հասկացել ենք, որ հաղթանակների ու հզորության միակ գրավականը ամուր ընտանիքն է: Հայ ընտանիքը ազգային արժեքների, ավանդույթների վառ արտացոլումն է: Ամուր ու առողջ ընտանիքը նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների ամենահզոր հաղորդիչն է, ինչպես նաև բարեկեցիկ պետության գրավականը: Նման ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը, հետևաբար նաև մեր երկիրը:
Յուրաքանչյուրիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, ներդաշնակություն, սեր, հարգանք ու խաղաղություն: