ԿԺԴՀ-ն հնարավոր է համարել Թրամփի վարչակազմի հետ երկխոսությունը
ՄիջազգայինՓհենյանը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ, եթե դրա համար «անհրաժեշտ պայմաններ» ստեղծվեն: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի ԱԳՆ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Չո Սոն Հվին, հաղորդում է «Ռենհափ»-ը:
«Մեր միջեւ երկխոսություն կլինի, եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- Պեկինի օդանավակայանում լրագրողներին ասել է նա:
Գործակալությունը նշում է, որ մեկ շաբաթ առաջ Չո Սոն Հվին` Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ միասին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցել է խորհրդակցությունների: Դրանց մասնակցել են նաեւ ամերիկացի փորձագտները: