Մեր նպատակն է, որպեսզի ծրագրի ավարտից հետո Երևանի կենդանաբանական այգին դառնա տարածաշրջանի լավագույն հանգստի գոտին. Տարոն Մարգարյան
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի կենդանաբանական այգի այսօր կատարած աշխատանքային շրջայցիս ընթացքում ծանոթացա այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի ծավալուն աշխատանքներին:
Այս փուլով ամբողջությամբ կավարտվեն կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքները, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին իրագործել այգու զարգացմանը ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Մեր նպատակն է, որպեսզի ծրագրի ավարտից հետո Երևանի կենդանաբանական այգին դառնա տարածաշրջանի լավագույն հանգստի գոտին՝ համապատասխանեցվելով նմանատիպ միջազգային այգիների ստանդարտներին:
Ուրախ եմ, որ կատարված աշխատանքների արդյունքում ոչ միայն բարելավված կլինի այգու ընդհանուր տեսքը, այլև մեր համաքաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը կունենան այցելելու ևս մեկ ժամանակակից ու հետաքրքիր զբոսայգի։