Բրիտանացի փորձագետները սառնարանի դուռը հավկիթներ պահելու համար ամենավատ տեղն են համարում
ՄիջազգայինԲրիտանացի փորձագետները սառնարանի դուռը հավկիթներ պահելու համար ամենավատ տեղն են համարում։ Ավելի ճիշտ կլինի հավկիթները պահել սառնարանի միջին դարակում, որտեղ մշտապես նույն ջերմաստիճանն է, վկայակոչելով Daily Mail-ին՝ փոխանցում է Lenta-ն։
Պարբերականը նշում է, որ խնդիրը նախ թեժ քննարկումների պատճառ է դարձել, սակայն հետո փորձագետները հանգել են միեւնույն կարծիքին։ Good Housekeeping պարբերականի մասնագետները հայտարարել են, որ հավկիթները պետք է պահել սառնարանի միջին դարակում՝ դուռը բացելիս ջերմաստիճանի հաճախակի տատանումներից խուսափելու համար։ Խմբագիր Սարա Բենվելը նշել է նաեւ, որ դուռը սառնարանի ամենատաք տեղն է։
Իսկ առհասարակ տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում հավկիթները պահել տուփերում՝ ըստ ցելսիուսի 20 աստիճանից ցածր մշտական ջեմրաստիճանի ներքո ։