ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սեւ ծովի երկնքում հետախույզ ինքնաթիռ որսալու մասին
ՄիջազգայինՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Սու-30 կործանիչը մայիսի 9-ին Սեւ ծովի երկինք է բարձրացվել՝ Ռուսաստանի պետական սահմանին մոտեցող օդային թիրախը որսալու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մայիսի 9-ին, Մոսկվայի ժամանակով՝ մոտ 12։00-ին, օդային տարածքի վերահսկողության միջոցներով Սեւ ծովի չեզոք ջրերի վրա Ռուսաստանի պետական սահմանին մոտեցող օդային թիրախ է հայտնաբերվել։ Թիրախը ոսրալու համար օդ է բարձրացվել Սու-30 կործանիչը՝ Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ հերթապահ ուժերից », - հայտարարել են գերատեսչությունում։
ՊՆ-ում նաեւ հավելել են, որ Սու-30-ի մոտենալուց հետո ամերիկյան հետախույզ ինքնաթիռը փոխել է երթուղին, ինչից հետո ռուսական կործանիչը կայանատեղի է վերադաձել։
«Անվտանգ տարածությամբ թիրախին մոտենալուց հետո ռուսական կործանիչի օդաչուն վիզուալ նույնականացրել է օդային օբյեկտը Ամերիկյան P-8A Poseidon խուզարկու ինքնաթիռի հետ։ Ռուսական կործանիչը «ողջույնի» վարժանք է իրականացրել, ինչից հետո ամերիկյան հետախույզ ինքնաթիռը փոխել է թռիչքի երթուղին»,- հստակեցրել են նախարարությունում։