Քրեական հեղինակություն «Տույը»` սրբազանի «գավազանակիր». «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Քրեական հեղինակություն «Տույը»` Արթուր Ղազարյանը, մայիսի 8–ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում մի հրաշալի հուշաղբյուր–խաչքար է կանգնեցրել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com–ի տեսագրությունից:
«Հայկ Ղազարյանի հուշաղբյուր–խաչքարը նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոսներին»,– փորագրված է հուշարձան–խաչքարի վրա:
«Տույի» շնորհիվ կազմակերպված այս գեղեցիկ արարողության ժամանակ, որին բազմաթիվ հյուրեր էին մասնակցում, մի հետաքրքիր դրվագի ականատես եղանք:
Թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աղոթքի ժամանակ սրբազանի գավազանը ի պահ տվեց «Տույին»: Տույը չնայած չոմբախի պես էր պահել, բայց մոտ 10–15 րոպե սրբազանի գավազանակրի դերն էր տանում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում