Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ


Զառա Բաթոյան. ««Ելքի» ծրագիրը հիմնված է երևանցիների կարիքների վրա». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստի» հյուրն է «Ելք» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Զառա Բաթոյանը:

– Զառա, Դուք ի սկզբանե պատգամավորի թեկնածու էիք, հիմա ավագանու: Ի՞նչն է Ձեզ բերել քաղաքականություն և հիմնականում ի՞նչ խնդիրներ եք պատրաստվում վեր հանել:

– Ես արդեն 18 տարի է աշխատում եմ հասարակական ոլորտում և ներգրավված եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության գործընթացում: Քաղաքականություն եմ եկել քանի որ հավատում եմ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է սպասեն իրենց «հերթին», նրանք պետք է լինեն որոշում կայացնող և բոլոր գործընթացների մասնակից: Պատրաստվում եմ վեր հանել մատչելի միջավայրի ապահովման և ներառական քաղաքականության իրականացման խնդիրը Երևանում:

– Ըստ Ձեզ, մայրաքաղաքում առկա կարևորագույն խնդիրը ո՞րն է, որ պատրաստվում եք լուծել ինքներդ ընտրվելու դեպքում։

– Նախևառաջ մինչև 2022 թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն իսկ առկա ավտոբուսների 40% (շուրջ 270 ավտոբուս), տրոլեյբուսների՝ 100% (շուրջ 77 տրոլեյբուս) հարմարեցումն է: Կարևոր եմ համարում նաև ստեղծել հայերեն ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որը կպատրաստի և կլիցենզավորի պրոֆեսիոնալ թարգմանիչներ և հնարավորություն կընձեռի հանրային ծառայությունների և կրթության ոլորտի անձանց անցնել ժեստերի լեզվի կարճաժամկետ դասընթացներ:

– Ինչո՞ւ եք միացել հենց այս քաղաքական ուժին։ Նիկոլ Փաշինյանի մե՞ջ եք տեսնում քաղաքի ղեկավարի իրական կերպարը։

– Այո, նրա մեջ եմ տեսնում քաղաքի ղեկավարի կերպարը, ով սեփական փորձով է ցույց տալիս, թե ինչպես պետք է հոգ տանել քաղաքի և քաղաքում ապրող մարդկանց մասին: «Ելքի» թիմն այն թիմն է, որը ազատ է ստրկամտությունից, կարևորում է մարդու իրավունքները և հավասար հնարավորությունները` բոլորի համար:

– Ձեր ծրագրում խոսվում է մետրոպոլիտենի կայարանների ավելացման մասին։ Երևանի բյուջեն նման հնարավորությունների տնօրինո՞ւմ է, որպեսզի մի քանի տարվա մեջ կարողանա առնվազն մեկ կայարան կառուցել։

– Կայարանը, որը կարող է գործարկվել «Աջափնյակ» կայարանն է: Բարեկամության մետրոյից մինչև Հրազդանի կիրճը պատրաստ են կոմունիկացիոն թունելները և երթային թունելը, Աջափնյակում` միայն կոմունիկացիոն թունելները: Այսինքն` այստեղ մնում է երթային թունելի և կայարանի կառուցումը, ինչպես նաև կամուրջի կառուցումը, որը պետք է անցնի Հրազդան գետի վրայով և Աջափնյակը միացնի Արաբկիրին: Ֆինանսական առումով ամենաբարդ խնդիրը սա է:

– Այս ընտրություններում որպես Ձեր հիմնական մրցակից ո՞ւմ եք համարում՝ ՀՀԿ–ի՞ն, թե՞ «Երկիր ծիրանիին»։

– Մեր հիմնական մրցակիցը ՀՀԿ–ն է, քանի որ հենց ինքն է պատասխանատու Երևանում երկարատև անգործության և այն իրավիճակի համար, որն ունենք այսօր: Մեր նպատակը ՀՀԿ–ից Երևանի իշխանությունը վերցնելն է:

– Մեկ ամիս առաջ կայացած համապետական ընտրություններից առաջ բավական մեծ գումարներ դրվեցին «շրջանառության»։ Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտարակաշառքի դեմ։

– Ընտրակաշառքի դեմ պայքարում ենք քաղաքացիների շրջանում իրազեկությունը բարձրացնելով, խոսելով իրենց ձայնի կարևորության մասին: Քաղաքացին պետք է հասկանա, որ որոշում կայացնողը ինքն է և իր քվեից է կախված, թե ով կղեկավարի Երևանը, ումից ինքը հետագայում կկարողանա պահանջել իր բարեկեցության համար նպաստավոր պայմաններ:

– Երևանի բնակիչները ինչո՞ւ պիտի ընտրեն հենց «Ելքին»։ Ի՞նչ կարող է անել այն, որ չեն անի մյուս թեկնածու քաղաքական ուժերը։ Ձեր կուսակցության մի քանի առավելություններ կնշե՞ք։

– Աշխատանքների թափանցիկության ապահովումը և քաղաքացիների առջև հաշվետվողականությունն ամենակարևոր առավելություններից է, որը առաջարկում է մեր դաշինքը` քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում, ի տարբերություն իշխող ՀՀԿ–ի: Մեր ծրագիրը մշակվել է Երևանը սիրող և տարբեր ոլորտում արդեն փորձառություն ունեցող անձանց կողմից, ովքեր լավ ծանոթ են թե՛ միջազգային փորձին, թե՛ լավ ծանոթ են մայրաքաղաքի խնդիրներին իրենց սեփական փորձով:

– Ձեր ծրագրում գրված է, որ կսկսվի «Կանաչ տանիքների» ծրագրի իրագործումը և ձյունամաքրման նոր համակարգ կներդրվի: Կպատմե՞ք դրանց մասին:

– «Կանաչ տանիքների» ծրագրի իրագործումը ենթադրում է համատեղ ջանքերով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի և այլ նշանակության կառույցների տանիքների կանաչապատում, որտեղ որ դա հնարավոր է: Իսկ երկրորդի ժամանակ նախատեսվում է կիրառել հատուկ նյութեր, որոնցով փողոցները պատելուց հետո ձնամաքրման աշխատանքները ավելի արդյունավետ են իրականացվում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան
Ամենադիտված