Սպիտակ տունը հաստատել է Թրամփի եւ Լավրովի հանդիպման լուրը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից, հաղորդում է BBC-ն:
Հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության:
Սա Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ առաջին բարձր մակարդակի հանդիպումն է՝ ԱՄՆ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: