Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է. Տարոն Մարգարյան
BlogԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
հարգելի՛ վետերաններ,
շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:
Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Ուղիղ 25 տարի առաջ, իրենց պապերի հաղթանակներով ոգեշնչված, հերոսացան Մեծ հայրենականը հաղթածների ժառանգները՝ ազատագրելով Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին և հերոսական նոր էջ գրեցին հայ ժողովրդի պատմության մեջ:
Երախտիքի մեր խոսքն ուղղելով անցյալի և մերօրյա փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին, նաև խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, մեր ժողովուրդը յուրովի վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել:
Հավերժ փառք բոլոր հերոսներին: