Գերմանիան սկսել է թուրք զինծառայողներին փախստականի կարգավիճակ հատկացնել
ՄիջազգայինԳերմանիայի իշխանությունները դիվանագիտական անձնագրերով առաջին թուրք զինծառայողներին ու նրանց ընտանիքներին քաղաքական փախստականի կարգավիճակ են հատկացրել։ Հայցադիմումները տրվել են 2016 թվականին Թուրքիայի պետական հեղաշրջման ձախողման փորձից հետո։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է քաղաքական ապաստան ստանալու 262 թուրք դիվանագետներից ու զինծառայողներից հարցում ստանալը ։