Ֆրանսիայի իշխանությունները մտադիրն են մաքրել Փարիզում փախստականների ճամբարը
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները սկսել են մաքրել մայրաքաղաք Փարիզի հյուսիս-արեւելքում գտնվող փախստականների ճամբարը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ ճամբարում մոտ հազար փախստականներ են գտնվում՝ հիմնականում Աֆրիկայից ու Աֆղանստանից։ Ճամբարը գտնվում է Պորտ դե լյա Շապել շրջանում։
Տարածքը մաքրելու գործողությանը մասնակցում են 350 ոստիկաններ։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Փարիզի «Ստալինգրադ» մետրոյի կայարանում տարհանվել է այնտեղ գտնվող ներգաղթյալների տարերային ճամբարը, որտեղ մոտ 3,8 հազար մարդ է ապրելիս եղել։