Մերկելը կողմ է Ռուսաստանի նկատմամբ «երկակի ռազմավարությանը»
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի ռազմավարության կարեւորությունը` Եվրոպայի անվտանգության ոլորտում նոր իրադրության ֆոնին: «Ղրիմի բռնակցումն ու Ուկրաինայի արեւելքում հակամրտությունը Բալթիայի երկրներում եւ Լեհաստանում անհանգստության տեղիք են տվել, իսկ իրադրությունը Մոլդովայում հարցեր է առաջացնում Ռումինիայում եւ Բուլղարիայում», - հայտարարել է Մերկելը իր տեսաուղերձում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:
Դաշնային կանցլերի խոսքով`այդ երկրների համար կարեւոր էր, որ ՆԱՏՕ -ն արձագանքի իրադարձություններին եւ օրինակ, զորքեր ուղարկի Բալթիայի երկրներ: «Գերմանիան միշտ շատ ուշադրությամբ հետեւել է այն բանին, որ մի կողմից դաշինքի ամբողջ տարածքը պաշտպանլու պատրաստակամություն դրսեւորվի, մյուս կողմից էլ չդադարեցվի Ռուսաստանի հետ բանակցային շփումը», - նշել է Մերկելը: Նա վստահեցրել է, որ բոլոր քայլերն այնպես են ձեռնարկվում, որպեսզի չխախտվի ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտի հիմքն ու ապահովել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հետագա աշխատաքները: