Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Սեւծովյան նավատորմը. նոր սուզանավ կժամանի
Միջազգային636.3 նախագծի էլկտրական շարժիչով «Կրասնոդար» սուզանավը Բալթիկից անցնում է Սեւծովյան նավատորմ եւ, ինչպես նախատեսվում է, նշանակման վայր կժամանի հունիսին: Այս մասին հայտարարել է Սեւծովյան ճակատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուխաչեւը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Կրասնոդար» սուզանավը կառուցվել է Սեւծովյան նավատորմի համար: Սուզանավի` Բալթիկ ծովից Սեւ ծովի նավատորմ անցումին ուղեկցում է «Վիկտոր կոնեցիկ» ծովային բուքսիրը: