Ֆրանսիայում ահաբեկչության գործով նախկին զինվորական է ձերբակալվել
ՄիջազգայինՖրանսիական հատուկ ծառայությունները Փարիզից հյուսիս՝ Էվրե քաղաքի մոտ գտնվող ՌՕՈւ կայանից ոչ հեռու նախկին զինվորականի են ձերբակալել։ Նրա մոտ հայտնաբերել են զենք ու ԻՊ խմբավորման դրոշներ։ Գործի հետաքննությամբ զբաղվում է դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բաժինը, հայտնում է «Ֆրանս փրեսը»։
31-ամյա նախկին զինվորականի անունը ներառված էր այսպես կոչված S ցուցակում, որտեղ պետական անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձիք են։ Նրա նկատմամբ հսկողություն է սահմանվել 2014-ին, երբ նրան կասկածել են արմատական խմբավորումների հետ առնչություն ունենալու մեջ։ Գործին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը հոգեկանի խնդիրներ ունի։
Փարիզից հյուսիս գտնվող ավիաբազայից ոչ հեռու, որտեղ նրան ձերբակալել են, հայտնաբերել են ինքնաձիգ, երկու ատրճանակ ու զինամթերք։ Նրա մեքենայում գտել են USB կրիչ՝ ԻՊ խմբավորությանը հավատարմության երդումով, նաեւ՝ Ղորան ու փամփուշտներ։ ԻՊ –ի մի քանի դրոշներ են հայտնաբերվել նրա մեքենայում ու ռազմական բազայի մոտ։