Առաջիկա օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը:
«Փաստի» տեղեկություններով «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:
Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47–ամյա գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում