«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն


Մարգարեին ու նրա խոսքը փնտրելիս. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը

– Պարոն Գասպարյան, մեզ մոտ այսօր ի՞նչ է կատարվում. ընտրություններ են լինում. ժողովրդին են հաղթում, թե՞ ժողովուրդն է հաղթում…

– Ընտրությունները եղան, վերջացան:

– Կարևորն արդյունքն է:

– Ինչպես մտածում էին, այնպես էլ արդյունքը եղավ. Վերարտադրվեց այն, ինչը պիտի վերարտադրվեր:

Եվ այժմ մնում է մի բան` ժողովրդի նպատակը պետք է մեկը լինի` նորընտիր պատգամավորներին, նշանակվելիք նախարարներին մղի լուրջ աշխատանքի, մղի լուրջ գործի և, ամենակարևորը, վերահսկի նրանց գործունեությունը:

Հիմա էլ ուրիշ բան չի մնացել. հետին թվով խելք խաղացնելն էլ մի բան չէ:

– Իսկ ժողովուրդը կկարողանա՞ հսկել, վերահսկել. նա այդ պոտենցիալն ունի՞:

– Դժբախտաբար ժողովուրդն ամբողջությամբ այդքան որոշիչ ու գործնական չէ: Որոշիչ ու գործնական է նրա մի շերտը: Եվ այդ շերտը չծախված մտավորականությունն է: Որովհետև մտավորականության մի մասն էլ ծախված է: Հոգին կորցրած է: Ոչ ազնիվ է: Այնպես որ, նորից կրկնեմ` ժողովրդի ձայնի կրողն այդ չծախված մտավորականն է:

– Իսկ շա՞տ կան չծախված մտավորականներ:

– Ես ինձ համարում եմ այդպիսիններից մեկը:

– Ես այսօր այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր իշխանությունը ժողովրդին հաղթեց ուղղակի: Ճի՞շտ եմ իմ տպավորությամբ:

– Այդպես չէ. չկա հաղթել ու պարտվել: Պարզապես այն, ինչ պետք է կատարվեր, կատարվեց: Եվ դա ակնառու էր:

Ու հիմա ես այլևս կատարվածի մասին չեմ խոսում: Ովքեր ընտրվել են, նրանց շնորհավոր եմ ասում: Պայմանով` աշխատե՛ք նորմալ, աշխատե՛ք ժողովրդի համար և երկրի համար: Այդ դեպքում մենք ձեր կողքին կլինենք: Եթե` ոչ, ապա այս մեղմ արտահայտությունները կկոշտանան:

Իսկ թե ժողովո՞ւրդը պարտվեց կամ իշխանությո՞ւնը հաղթեց` չեմ ուզում այդ հակասությունը խորացնել: Ոչ էլ ցանկանում եմ նման հարցադրում անել:

Ժողովուրդն այնքան հզոր ուժ է: Այդ մի զանգվածը, որ գնաց փողի հետևից ու ընտրակաշառք վերցրեց, դեռ ոչինչ չի նշանակում: Հարցը հետևյալ կերպ պետք է դնենք` ոչ թե մեղադրեք ընտրակաշառք վերցնողին, այլ պետք է ընտրակաշառք տվողին դատեք: Ե՞րբ նման բան տեղի ունեցավ: Այդքան հեռախոսային խոսակցություններ էլ բացահայտվեցին, ձայնագրություններ երևան եկան: Ինչ–որ բան արվե՞ց, ո՞վ գնաց դրանց հետևից:

Իսկ մենք` որպես մտավորականներ, լրագրողներ կամ ժողովրդին նվիրված մարդիկ, պետք է լինենք նրա կողքին, թույլ չտանք, որ նա արատավորվի:

– Բայց մենք այդքան ուժ ունե՞նք:

– Մեր ուժը զենքը չէ, մեր ուժը մեր խոսքի զենքն է: Արդար խոսքն է: Իսկ ժողովուրդը կարոտ է արդար խոսքի, կարոտ է ուղղամիտ խոսքի: Էնքան կեղծված, սուտ, ուռճացված բաներ է լսել, որ արդեն խոսքին էլ չի հավատում:

Հլա մի քանի արդար նախադասություն ասեք, տեսեք ո՞նց են նայում ձեզ: Նայում են` ոնց որ ծիլը արևի շողին:

– Իսկ ո՞ւր է այդ ասողը: Ո՞վ է այդ ասողը: Այդ մարգարեն ո՞վ է, ո՞ւր է…

– Մարգարեն մաս–մաս բոլորի մեջ կա: Ազնիվ մտավորականության մեջ այդ մարգարեն մաս–մաս նստած է: Բոլորիս ձայնի մեջ այդ արդար խոսքը կա: Բոլորիս պահվածքի մեջ այդ քնած մարգարեն կա: Եվ նա պետք է արթնանա:

Մի բան էլ` մարդուն պետք է նաև բանի տեղ դնեն: Երբ բանը հասնում է ուժին ու ուժեղ գոռալուն, մտավորական մարդը ոչ ձեռքը կխփի ինչ–որ բանի, ոչ էլ ուժեղ կգոռա: Այդ մարդը կիրթ մարդ է և ուզում է, որ իրեն լսեն: Նա հո փողոցային կռիվներ չի՞ անելու:

Այնպես որ, պետք է վերադառնանք հարաբերությունների ճիշտ ձևին: Թե չէ այսպես ճակատ–ճակատի տալով, իրար հրելով, իրար կոպտելով… Չէ՛, չեմ ուզում: Ուզում եմ բարեկիրթ հարաբերություններ լինեն:

– Լավ, իսկ ժամանակը չէ՞, որ այդ մարգարեն ծնվի կամ ամբողջանա–բյուրեղանա նրա խոսքը: Թե՞ այդ մարգարեին թույլ չեն տալիս, որ ծնվի կամ խանգարում են այդ բյուրեղացմանը:

– Միշտ է ժամանակը: Միշտ նրան սպասող կա: Բայց այդ հին մարգարեները Սուրբ գրքերում են, իսկ նոր մարգարեները մեզ հետ խոսում են: Մի մարգարե չէ՞ Չարենցը. նույն բանը չէ՞ր ասում: Կամ մի մարգարե չէ՞ր Պարույր Սևակը: Կամ` Շիրազը: Նրանք մեր կողքին էին: Այսօր էլ կան նրանք:

– Ուղղակի իրենց ձայնը չենք լսում:

– Ոն՞ց չենք լսում, եթե այդ ձայները մեր մեջ ապրում են: Ո՞վ ասաց` չենք լսում:

Բարեկիրթ, մտավորական, հասուն մարդիկ են պետք, որ բան ասես` լսեն: Քեզ ասեն` դու լսես: Եվ դա դառնա հարաբերություն:

Իսկ մենք հեռացել ենք ամենակարևոր բանից` խոսքին հավատալուց: Խոսքի արժեքից ենք հեռացել: Իսկ եթե խոսքից հեռանում ես, արդեն ուրիշ ուժային բաներ են մտնում ասպարեզ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Ամենադիտված