Կոալիցիոն բանակցությունները ավարտված են. ՀՀԿ
ՔաղաքականությունՀայ հեղափոխական դաշնակցության եւ հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն բանակցությունները ավարտված են։ Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Կոալիցիոն բանակցությունները ավարտված են, փաստաթուղթը առաջիկա օրերին կհրապարակվի»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ փաստաթուղթը կոչվելու է կոալիցիոն համաձայնագիր։
«ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,- ասել է նա՝ նշելով, որ պաշտոնների հարցերը դեռ չեն քննարկել։
Շարմազանովը նաեւ չբացառեց, որ նոր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թիվը կարող է նվազել։ «Չեմ բառացում, որ հանձնաժողովների քանակը կքննարկվի։ Եւ դա տրամաբանական է, քանի որ 131 պատգամավորների թիվը կրճատվել է, ունենք 105 պատգամավոր, եւ հնարավոր է, որ 12-ի փոխարեն ավելի քիչ հանձնաժողովներ լինեն»։