Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին


Խանդիկյանի Երևանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Քաղաքականություն

Hraparak.am-ը գրում է .

«Ես ինձ համարում եմ երեւանցի արդեն 70 տարի, ու ինձ համար հրաշալի է ե՛ւ հին Երեւանը, ե՛ւ այսօրվա Երեւանը, հենց այս պահի Երեւանը,- նշում է Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ԵԴԹ-ի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը,- իմ դժգոհությունները (եթե ինձ իրավունք վերապահեմ օգտագործելու «դժգոհություն» բառը) հիմնականում կապված են բնակիչների հետ, քանի որ մենք՝ ինքներս ենք Երեւանը: Եթե քաղաքի փողոցները կեղտոտ են, ապա դրա 90 տոկոսի մեղավորը մենք ենք: Քաղաքապետարանը շատ բան է անում, ես դա տեսնում եմ: Այդքան աղբարկղ որ դրված է Երեւանում, գոնե կենտրոնը ես լավ գիտեմ, ուրիշ քաղաքներում այդքան չեմ տեսել, բայց ամեն ինչ թափված է աղբարկղերի կողքերը»: Խանդիկյանը կարծում է. «Դա վատ հավաքելուց չէ, քանի որ հատկապես վերջին 2 տարին աղբահանությունը քաղաքում հոյակապ է: Նայեք մեր թատրոնի դիմացը. ուսանողները գալիս-նստում են եւ ծխախոտի մնացուկներ թափում, երբ որ 4-5 հատ աղբարկղ կա դրված: Այնպես որ, Երեւանն ինձ համար բնակիչներն են»:  

Խանդիկյանը սիրում է զբոսնել Երեւանով. «Այսօր երեկոյան, նույնպես եթե ազատ լինեմ, պիտի դուրս գամ ու քայլեմ Երեւանով: Նախ սիրում եմ քայլել, հետո սիրում եմ իմ քաղաքում քայլել»: Նրան զբոսնելիս կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Թումանյան, Նալբանդյան ու Սայաթ-Նովա փողոցներում, չէ՞ որ նա երկար տարիներ հենց Նալբանդյան ու Սայաթ-Նովա խաչմերուկում է ապրել եւ շատ բան գիտի Հին Երեւանից: Նա պատմում է, որ ժամանակին Սայաթ-Նովա փողոցում թուրքի հողաշեն տներ, նույնիսկ մզկիթ է եղել: Եվ կարծում է, որ Երեւանն առաջ է գնում: Խանդիկյանը, սակայն, նկատում է. «Փողոցում քայլելիս անցորդներն անպայման պետք է թեւով խփեն քեզ, որքան էլ քաշվես դեպի աջ, քանի որ շատերը չգիտեն, որ մայթով քայլելիս էլ ամեն մարդ իր աջը բռնած պիտի քայլի: Մեզ դեռ դպրոցից էին դա սովորեցնում: Մենք պիտի սովորենք համատեղ ապրել: Համակեցությունը շատ կարեւոր բան է մեր քաղաքում: Իսկ Երեւանը… գիտե՞ք ինչ՝ հայրենասիրություն չէ, Երեւանը սիրելը շատ կարեւոր բան է, քանի որ այն ժամանակները կարծես թե անցնում են, երբ ամեն մեկն իր շքամուտքում իր տան դռան առջեւի սալահատակը կես քառակուսի մետր էր նորոգում ու դրանից այն կողմ չէր տեսնում ոչինչ: Հիմա կարծես թե փոխվում ենք, պիտի սովորենք ապրել մայրաքաղաքում»:  

Խանդիկյանը Երեւանում եւ առհասարակ մեր կյանքում առկա բազմաթիվ խնդիրներ համարում է անցումային շրջանի հետեւանք. «Հին չինական մի ասացվածք կա՝ անեծքի նման․ «Ապրես այնպիսի երկրում, որը գտնվում է անցումային շրջանում»: Մենք անցումային շրջանում ենք, եւ դա երկար է տեւելու: Երեւանն այսօր էլ է փոխվում, վաղն էլ է փոխվելու: Սակայն հիմնական փոփոխությունը մեր գլխում պիտի կատարվի: Երեւանը փոխվում է նաեւ իր նորակառույցներով: Թեեւ հասկանում եմ, որ շատ շենքեր են կառուցվում քաղաքի կենտրոնում, որը երեւի թե լավ չէ, սակայն այլ ելք գուցե չկա, պիտի կառուցվեն, քանի որ ամբողջ հանրապետությունը լցվել է Երեւան: Այնպես որ, Երեւանը ղեկավարելն էլ հեշտ բան չէ»:  

Թեեւ Խանդիկյանը կարեւորում է մայրաքաղաքի դերը, բայց նրա համար ավելի կարեւոր է շրջանների, գյուղերի ու գյուղաքաղաքների զարգացումը. «Այնտեղի բարեկեցությունը շատ ավելի կարեւոր եմ համարում, որ մարդիկ ստիպված չլինեն անպայման գալ ու քաղաք հասնել, որպեսզի կարողանան ինչ-որ բան առնել-ծախել` իրենց գոյությունը պաշտպանելու համար: Պիտի կարողանանք շրջանները զարգացնել: Քաղաքը կզարգանա, ի՞նչ է պատահել: Մենք հայերս՝ բոլորս էլ, ինչպես հին ասացվածքում է ասվում, «քարից հաց քամող ենք»: Իսկ ժողովրդական ասացվածքները ես հարգում եմ, քանի որ դրանք տարիների ու տասնամյակների երկար կյանք են ապրել եւ եթե հասել են մեզ, ուրեմն ուժ ունեն, դրանց կարիքը դեռ կա: Աշխատող մարդիկ են բոլորը: Այնպես որ, քաղաքի զարգացման համար ես առաջին հերթին կարեւորում եմ շրջապատի զարգացումը: Իմ կարծիքով, Երեւանի համար շատ կարեւոր ենք ամեն մեկս, չպիտի նստենք ու սպասենք, թե վերեւում նստած անձն ինչ կանի, եւ ամեն ինչում նրան մեղադրենք: Շատ դժվար բան է ոչ միայն քաղաքը, այլեւ մեր երկիրը ղեկավարելը: Իսկ մեզ ղեկավարելն ավելի բարդ է, քանի որ ամեն մեկս անհատականություն ենք, ամեն ինչից հասկանում ենք, այդ պատճառով մեր գործերը հաճախ վատ են գնում: Ոսկերիչը կարող է պատշարին խորհուրդ տալ»:  

Նա սիրով է խոսում ժամանակակից երիտասարդության մասին՝ ուրախությամբ նկատելով. «Երջանիկ սերունդ է այսօրվա երիտասարդությունը: Հատկապես աղջիկներն այնպես սիրուն են Երեւանում, եւ դժվար է երեւի տղա ընկեր գտնել, քանի որ աղջիկների մակարդակն ավելի բարձր է: Երիտասարդներն այսօր շատ ծիծաղկոտ են, երբեմն նույնիսկ մի քիչ էլ ավել տարիքավորների համար: Տարիքավորները գուցե ավելի պահպանողական են եւ հաճախ չեն ժպտում: Բայց ժպիտն ավելանում է: 4 ամիս մեր քաղաքը մառախուղի մեջ էր, մարդը ո՞նց ժպտար: Չէ՞ որ դա դեպրեսիայի հսկայական պատճառ է, առանց գիտակցելու մարդն ընկնում է հոգեբանական ծանր կացության մեջ: Բայց պիտի ժպտալ»:  

Երեւանի դրամատիկական թատրոնն էլ իր հերթին փորձում է զվարթություն պարգեւել հանդիսատեսին իր ներկայացումներով: Խանդիկյանը նշում է, որ թատրոնի խաղացանկում՝ շեքսպիրյան գործերի կողքին, կան զվարթություն առաջացնող, բարձր որակի բազմաթիվ ներկայացումներ, եւ իրենք էլ ձգտում են կատակերգություն բեմադրելիս որակն ու մակարդակը չիջեցնել. «Նաեւ մեզնից է կախված մարդկանց ժպիտ պարգեւելը, ոչ թե հռհռոց, որը հաճախ տեսնում ենք, այլ՝ ժպիտ: Ես իմ ընկերներին երբեմն ասում եմ. «Նայիր՝ դու ավելի հրապուրիչ ես ժպտալի՞ս, թե՞ մռայլ դեմքով, ավելի հաղորդակից ու առինքնող ես ժպտալի՞ս, թե՞ մռայլ դեմքով»: Ներսից է, ամեն մեկս մեզ հետ պիտի աշխատենք: Ցավոք, գրավոր նյութում իմ ժպիտը չի նկատվի: Գիտե՞ք, ես չեմ հրամայում ոչ մեկին, ում հրամայում ես, նրա ժպիտը կորում է, ես նույնիսկ իմ հրամանագրերում չեմ գրում՝ «հրամայում եմ», ես գրում եմ՝ «հրամանագրել»»:  

Թեեւ Խանդիկյանը հրամայող մարդ չէ, սակայն կարծում է, որ օրենքներին ու կարգուկանոնին հետեւելն անհրաժեշտություն է: «Երբ որեւէ մեկն իր պատուհանի գույնը Լոս Անջելեսում փոխում է, քաղաքապետը տուգանում է տվյալ մարդուն ու ստիպում նորից հին տեսքին բերել: Մենք դեռ դա չենք անում, բայց հույս ունեմ, որ կանենք: Որեւէ տանիքի վրա որեւէ ձեղնահարկ կառուցելն ահռելի դժվար գործընթաց է արտերկրում, իսկ մեզ մոտ… Սակայն երեւի մեզ մոտ դեռ նման արգելքների ժամանակը չէ, քանի որ մարդիկ դեռ պետք է տեղավորվեն քաղաքում, շատերն առանց բնակարանի են այսօր: Մեր շքամուտքի աղբատար խողովակը հանում են, եւ ես ուրախ եմ, որ հանում են: Շատ լավ կլիներ չհանեին, եթե մենք՝ բնակիչներս, կարողանայինք ճիշտ օգտագործել դա: Այս ամենը քաղաքի պատմությունն է, կենցաղը: Աղբատարի միջից դույլ են հանել, սա աղբը մաքրողի՞, թե՞ մեր՝ բնակիչներիս մեղքն է: Շատերը գուցե չհասկանան՝ մտածելով, թե արվեստագետ մարդն այս ինչերից է խոսում, բայց սրանք երեւանցու մտահոգություններ են: Միեւնույն ժամանակ ես այսօր տեսնում եմ, թե Տարոն Մարգարյանն ինչքան գործ է արել այս տարիների ընթացքում: Ես վստահ եմ՝ դեռ անելու է, որովհետեւ նա լավ գիտի քաղաքի հոգսերը, տնտեսությունը եւ ունի բանիմաց մարդկանց թիմ: Կանի, որովհետեւ պատվախնդիր մարդ է, իսկ դա իր արյան մեջ է: Գալիս է հորից՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանից, որին լավ էի ճանաչում»:  

«Մեր քաղաքը մեզնից է կախված, նրա տեսքը, միջավայրը, նիստուկացը, տրամադրությունը: Ես չեմ ասում բոլորս պար գանք ուրախությունից, բայց կարող ենք լավատես լինել: Հրաշալի քաղաք է Երեւանը: Դրսից ով գալիս է, ասում է, որ այսպիսի ապահով քաղաք չի տեսել երբեւէ: Այդ մենք ենք անապահով, քանի որ շրջապատված ենք թուրքով: Բայց ներսում ինչքան ապահով միջավայր ենք ստեղծել: Այդքան վատ են խոսում Հյուսիսային պողոտայի մասին: Ես այդ կարծիքին չեմ: Ես ճաշակ կարծես թե ունեմ նաեւ ճարտարապետության համար: Ինձ ուրախություն է պատճառում, որ մարդիկ ունեցան քաղաքի կենտրոնում մի տեղ, որտեղ կարող են երեկոյան զբոսնել՝ թեկուզ ցույց տալու իրենց նոր հագուստը, ի՞նչ վատ բան է որ: Մարդիկ կարող են այնտեղ շփվել, նստել,- նկատում է Խանդիկյանը եւ միաժամանակ մտահոգվում։- Բայց երբ որ արեւածաղիկ ուտող ու գետինն աղտոտող մեկին եմ տեսնում, այդ դեպքում գնամ ո՞ւմ դիմեմ՝ երկրի նախագահի՞ն, քաղաքապետի՞ն: Չես էլ կարողանում երբեմն դիտողոթյուն անել: Մեզ փոքր ժամանակ իրավունք ունեին դիտողություն անելու, մեծամասամբ մենք, գլուխներս կախ ընդունելով, հեռանում էինք: Հիմա այնպես կըմբոստանան՝ արա՛, ախպե՛ր»:  

Արվեստագետ եւ պարզապես երեւանցի Արմեն Խանդիկյանը մաղթում է համբերություն եւ աշխատանք՝ նշելով. «Դատարկ տեղը չեմ կարող ասել՝ ժպտացեք, մարդիկ: Բայց նույնիսկ մեր հին հեքիաթների մեջ կա՝ «Քեֆ անողի քեֆը չի պակասում»: Ես չեմ ասում քեֆ արեք, այստեղ այլ իմաստ է: Լավատես եղեք: Ես այնքան խնդիրներ ունեմ եւ կյանքում երբեք որեւէ մեկի վզին չեմ փաթաթի իմ անձնականը, ոչ միայն խնդիրներ, այլեւ դժբախտություններ: Ես գիտեմ, որ դիմացինն ինքն էլ ունի հսկայական խնդիրներ: Ամեն մեկի խնդիրն իր համար ամենամեծն է աշխարհում: Սակայն պիտի կարողանանք ժպտալ, իրար հետ լավ ապրել, իրար օգնել ու հասնել իրար»:  

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ  

Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Ամենադիտված