Խաչիկ Մանուկյանը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ նա կվերցնի պատգամավորի մանդատը (ֆոտո)
Քաղաքականություն«Ծառուկյան» դաշինքի ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը, որի անունը հայտնվել էր ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցանկում, դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարելու պահանջով:
«Խնդրում եմ իմ անունից ներկայացված ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը չեղյալ համարել և ինձ տրամադրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ», - նշված է Մանուկյանի դիմումում:
Նա նաև ցանկություն է հայտնել մասնակցել այսօր ժամը 15:00-ին կայանալիք ԿԸՀ նիստին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չգիտի, թե ինչպես է իր անունը հայտնվել ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածների թվում:
Նշենք, որ եթե նա որոշի վերցնել իր մանդատը, ապա խորհրդարան չի անցնի Նորա Առուստամյանը: