Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


«Ապահովելու ենք բոլոր այն զարգացման ծրագրերի շարունակականությունը, որոնք մեր համաքաղաքացիների համար կապահովեն լիարժեք հարմարավետ միջավայր», - Տարոն Մարգարյանը Դավթաշենի բնակիչների հետ հանդիպմանը

Քաղաքականություն
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների շրջանակում դավթաշենցիներին ներկայացնելով Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա տեսլականը՝ Հանուն Երևանի կարգախոսով, որն, ըստ էության, Ավելի լավ Երևան ծրագրի շարունակությունն է, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ուղղված է մայրաքաղաքի բնակիչների առօրյա կյանքն էլ ավելի հարմարավետ դարձնելուն:
 
«Առաջիկա 5 տարիներին՝ շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, մեր թիմը կշարունակի բակերի բարեկարգումը, նոր խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի կառուցումը՝ զուգահեռ իրականացնելով նաև արդեն եղածների ընթացիկ պահպանումը: Կշարունակվի նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը և կհասնենք նրան, որ Երևանի բոլոր փողոցներն ու բակերը կլինեն լուսավորված: Մի խոսքով, ապահովելու ենք բոլոր այն զարգացման ծրագրերի շարունակականությունը, որոնք մեր համաքաղաքացիների համար կապահովեն լիարժեք հարմարավետ միջավայր», - նշել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքում շարունակվելու են կյանքի կոչվել Հանուն մրցունակ Երևանի համալիր ծրագրերը, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններ ապահովել մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, մշակութային ու սպորտային օջախներում:
 
«Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա մեր տեսլականի մեջ շարունակում է առանձնակի կարևորված մնալ մեր գալիք սերնդի որակյալ կրթություն ստանալուն նպատակաուղղված ծրագրերի շարունակականության ապահովումն ու նորերի իրականացումը: Սա մեզ համար եղել և մնում է առաջնահերթ գերակայություն, քանի որ կրթության ոլորտում ներդրված ջանքերն ու ռեսուրսները մեր արժանապատիվ վաղվա երաշխիքն են։
Մենք անցած 4 տարիների ընթացքում իրականացրինք բավականին հավակնոտ ծրագրեր, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր կրթամշակութային հաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման համակարգերով, ուսումնական բազմաթիվ հաստատություններ էլ վերակառուցվել ու համալրվել են նոր, այդ թվում նաև մասնագիտական գույքով։
Մեր թիմի հետևողական աշխատանքի և վճռականության արդյունքում այսօր այլևս չունե՛նք Երևանի քաղաքապետարանի ենթակայության չհիմնանորոգված գրադարաններ: Ավարտել ենք նաև բոլոր մշակույթի տների հիմնանորոգման ծրագիրը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն այսօր ունեն իրենց բարեկարգ ու համապատասխան գույքով համալրված շախմատի դպրոցները, որոնցում երեխաների ուսուցումը կազմակերպվում է անվճար հիմունքներով», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ արդեն մի քանի տարի շարունակ շուրջ 30000 երեխաներ նույնպես նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն:
 
«Մեր բոլոր ձեռքբերումները սրտացավ ու հետևողական աշխատանքի արդյունք են, ինչը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Դրանցից շատերն այսօր գուցե արդեն դարձել են նաև սովորական, բայց այն ժամանակ, երբ նոր էինք սկսում այդ ծրագրերի իրականացումը, քիչ չէին դեպքերը, երբ ստիպված էինք հաղթահարել բազում խոչընդոտներ: Այսօր պիտի փաստեմ, որ այդ ամենը լա՛վ փորձություն էր մեր թիմի համար՝ համոզվելու, թե կունենա՞նք այնքան կամք և վճռականություն, որ հաղթահարենք դժվարություններն ու կյանքի կոչենք մեր ներկայացրած հավակնոտ ծրագրերը», - նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը հանդես է գալիս իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, այն ուժին, որն ունի փորձառու և բանիմաց թիմ ու լա՛վ գիտի բնակչին հուզող խնդիրները:
Երևանի գործող քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ինչպես անցած բոլոր տարիներին, այդպես էլ հետագա 5 տարիներին իր թիմը՝ առաջնորդվելով Հանուն Երևանի կարգախոսով, շարունակելու է լինել քաղաքացիների կողքին և լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կբարձրացվեն բնակիչների կողմից:
Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված