Հրաշալի քաղաքապետ ունենք ․ Ջիվան Գասպարյան
ՔաղաքականությունHraparak.am-ը գրում է .
Այսօր ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Դավթաշեն վարչական շրջանում։ Հավաքվածների մեջ էր նաեւ դուդուկահար Ջիվան Գասպարյանը,լրագրողների հետ զրույցում դուդակահարը թեեւ նշեց՝ չգիտեր, որ քարոզարշավ է, պարզապես տեսել է՝ մարդիկ հավաքված են, մոտեցել է, այնուամենայնիվ կարծում է, որ Երեւանը հրաշալի քաղաքապետ ունի․ «Ես կարծում եմ, որ շատ բարձր մակարդակով քաղաքապետ ունենք, հրաշալի քաղաքապետ ունենք։ Էդ աշխատանքը չգնահատվող, անշնորհակալ աշխատանք ա, որտեղ նայում ես՝ ծաղկանոցները սիրուն սարքած, քաղաքը մաքուր»։
Մանրամասները՝ տեսանյութում։