«Ելք» դաշինքը քարոզարշավ է արել Էրեբունու փողոցներում
Ուշադրության կենտրոնումՏվեք մեզ ավելի մեծ հնարավորություն եւ մենք ավելի մեծ ծառայություն կմատուցենք ժողովրդին։ Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ «Ելք» դաշինքը քարոզարշավ է արել Էրեբունու փողոցներում։
Ընտրողները թեկնածուի եւ նրան ուղեկցող անձանց հետ զրույցում բողոքում էին հատկապես աղբահանության վիճակից՝ ցույց տալով շենքերի բակում կուտակված աղբը։
Փաշինյանը նաեւ մատնացույց արեց բակերի վիճակը, որտեղ ավտոտնակների պատճառով երեխաները խաղահրապարակներ չունեն։ «Երեւանում տասնյակ բակեր կան, որտեղ հրշեջ մեքենան աշխատելու հնարավորություն չունի, որոշ տեղերում չի էլ կարողանա մտնել»,- նշեց նա։