Կարծում եմ Պաշտպանության նախարարության առաջարկը դուր կգա մեր երիտասարդությանը
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Պաշտպանության նախարարության առաջարկը կարծում եմ դուր կգա մեր երիտասարդության կեսին իսկ մնացած կեսը կփորձի քննադատել առաջարկին։ Այն հատվածը; որը կհամաձայնի ծառայել երեք տարի ժամկետով կանի դա հանուն իր չորս կամ հինգ տարվա վարձավճարների վճարման պայմանով; իսկ այն հատվածը; որը կքննադատի առաջարկը կվախենա ծառայությունից և ամեն կերպ կփորձի մերժել գաղափարը և' կարծում եմ; և' վստահ եմ, որ կլինեն տղաներ, որոնք լինելով ուղղակի օպտիմիստ կհասկանա իրական պահի լրջությունը և կզբաղվեն հայրենասիրությամբ։
Իհարկե նախագիծը արդյունք կտա ; ոմանք սովորելուց անմիջապես հետո կդառնան սպա` կհամալրեն բանակի շարքերը` դառնալով նվիրյալներ։ Բայց մյուս կողմից առաջարկը դյուրին չէ և մեր երկրին դա պետք չէ մենք նախորոշում ենք տնտեսական աճ; աշխատատեղերի բացում; գործազրկության տոկոսային նվազում; աղքատության կտրուկ իջեցում և այլն ։
Մենք չենք ձգտում որպեսզի մեր երիտասարդների լավ սորող հատվածը իր գործունեությունը և աշխատանքը տանի ռազմական ոլորտում։ Սակայն առաջարկը ունի նաև հեռանկարային լավ կողմ մեր երիտասարդների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում բանակից անմիջապես հետո միգուցե և խթան հանդիսանա որպեսզի մեր երիտասարդները չլքեն հայրենիքը։ Այս ամենից զատ կարծում եմ յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը։