Նորապսակ Գայանե Ասլամազյանը ցուցադրել է ամուսնական մատանին (ֆոտո)
LifeՎերջերս ամուսնացած դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ցուցադրել է ամուսնական մատանին: Նրա ամուսինը՝ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է կնոջը նվիրած մատանին:
Նա նախընտրել է սպիտակ ոսկին թե նշանադրության, թե ամուսնական մատանիի դեպքում:
Նշենք, որ ամուսնությունից հետո Գայանեն տեղափոխվել է ԱՄՆ: Այնտեղի լողափերից մեկում էլ զույգ վայելել է մեղրամիսը:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը տեղեկացրել է, որ հաղորդավորւհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը լքել է ցանկալի հարսնացուների շարքը։ 41-ամյա գեղեցկուհին ամուսնացել է ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ եւ մեկնել ԱՄՆ։
Այնտեղ ռեստորաններից մեկում, ի պատիվ նորապսակների, խնջույք է կազմակերպվել, որին Գայանեն ներկայացել է սեւ, էլեգանտ զգեստով։