Գիշերը սնվելու սարսափելի հետևանքները
Ուշադրության կենտրոնումԳիշերներն ուտելը այդքան էլ անվնաս սովորություն չէ, որքան պատկերացնում ենք հաճախ, ընդհակառակը՝ հետագայում կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի, այլև հիշողության հետ կապված որոշ խնդիրների:
Ինչպես տեղեկացնում են ամերիկացի գիտնականները, այդ սովորությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում գերիշխող գործառույթների աններդաշնակության: Գիշերներն ուտելու հետևանքով կենսաբանական ժամացույցի խախտվելը ավարտվում է նրանով, որ նկատելիորեն վատանում է ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու մասերի աշխատանքը:Բացի այդ հետևանքից՝ ժամանակի ընթացքում վատանում է նաև ստացված տեղեկության ընկալումը, հիշողության կուտակումը և մշակումը:
Ժամանակի ընթացքում մարդու ուղեղի զարգացումը կարող է պարզապես կանգ առնել: Ուստի այս ամենից եզրակացնելով՝ գիտնականները խորհուրդ են տալիս գիշերները չուտել, քաղցի զգացումով արթնանալու դեպքում այն անց կացնել մի բաժակ ջուրը մեկ շնչով խմելով:
Անի Գևորգյան