Լոռիում 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը վերջապես ուղարկվեց դատարան
ՀասարակությունԼոռու մարզում 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը վերջապես ուղարկվեց դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին մեկ անգամ դատապարտված Դավիթ Սաքանյանը 2008 թվականի հունվարի 3-ին ժամը 23:30-ի սահմաններում առաջացած վիճաբանության ընթացքում փոխադարձ քաշքշուկի մեջ է մտել Կարեն Քոչարյանի հետ: Վիճաբանության ժամանակ Դավիթ Սաքանյանը դանակով մեկ անգամ որոշակի ուժգնությամբ հարվածել է Կ.Քոչարյանի կրծքավանդակին: Այնուհետև Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ շոկի հետևանքով մահացել է:
Դավիթ Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ Դավիթ Սաքանյանը հայտնաբերվել է 2016թ. Ռուսաստանում եւ տեղափոխվել Հայաստան: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: