ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հյուրանոցը հրդեհելու մեջ կասկածվողին
ՀասարակությունՈստիկանությունը ձերբակալել է Լաս Վեգասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցը հրդեհելու մեջ կասկածվողին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով KTNV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հյուրանոցի շենքում երկու հրդեհ է բռնկվել՝ լոգասենյակներից մեկում եւ նախասրահում: Ոստիկանությունը չորս տոստեր է գտել, որոնց օգնությամբ կասկածյալը կանխամտածված հրդեհել է հյուրանոցը:
Միջադեպի հետեւանքով անվտանգության ծառայության մեկ աշխատակից է տուժել: Հաղորդվում է, որ հյուրանոցի հրդեհաշիջման համակարգը չի գործել: