Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայք մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի սկզբնամասում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:29-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 AO 121 համարանիշերի (վարորդ Վ. Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: