Հրդեհ Եղվարդ քաղաքում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 00:41-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ավտոկայանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:44-ին, մարվել՝ 02:30-ին:
Ամբողջությամբ այրվել է Չարենցի փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 140 քմ):