Թրամփը Պենտագոնին թույլ է տվել ավելի շատ զորքեր ուղարկել Սիրիա եւ Իրաք
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում եւ Իրաքում ընդլայնել է Պենտագոնի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին թույլ է տվել ավելի շատ զորքեր տեղակայել Սիրիայում եւ Իրաքում։
Տվյալ որոշումն ընդունվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։