Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ադրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին


ՀՀԿ– ՀՅԴ նոր կոալիցիան «կփրկի՞» իշխանության դեմքը, թե՞ «կցորդի» կարգավիճակ կապահովի ՀՅԴ–ի համար. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Սահմանադրական դատարանը քննում է խորհրդարանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ՀԱԿ–ՀԺԿ դիմումը, իշխանությունը ակտիվ բանակցում է ՀՅԴ–ի հետ` ապագա կոալիցիայի շուրջ: Ասել է թե՝ իշխանությունը չի հավատում ՍԴ–ում իրավիճակի փոփոխության հնարավորությանը ու չի էլ սպասում դիմումի քննության ավարտին:

Իսկ ՀՀԿ–ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը արդեն իսկ քննարկվել է ՀՅԴ–ում: Ըստ այդմ՝ այն մի քանի հավելումներով կրկնելու է ներկա համագործակցության հուշագիրը, թեև տեղեկություն կա, որ Դաշնակցության ախորժակը մեծ է: Մյուս կողմից, 1 տարի լինելով կառավարության կազմում, ՀՅԴ–ն տեսանելի արդյունք ցույց չտվեց:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր, Օպերային հարակից «Մեղեդի» սրճարանի սեփականատեր Միքայել Մանուկյանը չնայած առաջադրվել է թե՛ համամասնական, թե՛ ռեյտինգային ցուցակով, նոր խորհրդարանում չի լինելու: Նա զբաղեցնում է ՀՅԴ ցուցակի 10–րդ հորիզոնականը, իսկ ՀՅԴ–ից խորհրդարան են անցնելու 7 հոգի:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Միքայել Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, ՀՅԴ–ն այսօր ակտիվ բանակցությունների մեջ է իշխանության հետ: Հնարավո՞ր է պորտֆելների փոփոխություն լինի:

– Ես նման տեղեկություն չունեմ: Դեռ քննարկման փուլում է ամեն ինչ: Հուշագրի հետ միասին դա էլ պարզ կլինի: Նախկին համաձայնագիրը ուժի մեջ է, ինչ–որ բաներ էլ կավելացվի, կստորագրվի, կտեղեկացվեք:

– Կոալիցիոն նոր հուշագիրը Ձեզ հետ քննարկվե՞լ է:

– Այո:

– Ի՞նչ նոր կետեր են ներառվելու մեջը:

– Նախկին հուշագիրը դեռ ուժի մեջ է: Նորի մեջ էլ մի քանի կետեր կավելացնեն ու կհրապարակվի: Մինչև հրապարակելն ինչ իմաստ ունի ինչ–որ բան ասել:

– Անակնկալներ սպասելի՞ են:

– Նայած ինչ ի նկատի ունեք՝ անակնկալ ասելով: Ամեն ինչ հնարավոր է:

– Այսպիսով՝ ՀՅԴ–ն շարունակելու է կիսել կառավարության գործունեության պատասխանատվությունը: Ինչպե՞ս եք գնահատում, որ Դաշնակցությունը լիովին դուրս է գալիս իր նախկին ընդդիմադիր կերպարից ու դառնում է իշխանության կցորդը:

– Ոչ, ես էդպես չեմ համարում: Դաշնակցությունը քաղաքական ուժ է, ունի իր նպատակները, ունի իր ծրագրերը և կառավարության մեջ պիտի առաջնորդվի առաջին հերթին իր գաղափարներով ու իր ծրագրերով: Իր գաղափարները ներդնի նույն կառավարության ծրագրում:

– Սակայն մենք տեսանք, որ այս մեկ տարվա ընթացքում կառավարության ներսում դաշնակցությունը որևէ էական հաջողություն չարձանագրեց: Ստացվում է՝ ուղղակի պաշտոնների համա՞ր է գնում կոալիցիայի:

– Բնականաբար՝ ոչ: Դուք էլ գիտեք դրա պատասխանը, որ այդպես չի կարող լինել Դաշնակցության պարագայում: Դաշնակցությունն էլ ունի իր ծրագրերը, իր գաղափարները և պետք է աշխատի, որ դրանք տեղ գտնեն նաև այս կառավարության ծրագրում:

– Իսկ Ձեր կարծիքով, դաշնակցության գաղափարներն ու ծրագրերը որքանո՞վ իրականացան այս մեկ տարում, երբ կառավարության անդամ էր:

– Ինչքանով որ կարողացանք:

– Գո՞հ է Դաշնակցությունը կառավարության կազմում իր գործունեությունից:

– Դժգոհ չենք:

– Բայց փոխարենը, կարծես, հանրությունն է դժգոհ կառավարության գործունեությունից և, փաստորեն, նաև ձեզանից:

– Նման դժգոհություն չեմ տեսնում: Փաստը հենց նույն ընտրություններն են:

– Մեկ տարի առաջ կոալիցիա կազմելու ժամանակ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը գնում է ՀՀԿ–ի դեմքը փրկելու: Հաշվի առնելով փաստը, որ ընտրակաշառքով ընտրություններ եղան, այս անգամ և՞ս ՀՅԴ–ն փորձելու է փրկել Հանրապետականի դեմքը:

– Դաշնակցությունը գնում է աշխատելու հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, իր ծառայությունները մատուցելու ժողովրդին:

– Անվերապահորեն ընդունելով ընտրությունների արդյունքները և սատարելով ՀՀԿ–ին, Դաշնակցությունն ավելի չի՞ գնում ծառայելու իշխանությանը:

– Ոչ, Դաշնակցությունը ծառայում է միայն հայ ժողովրդին: Իսկ ընտրությունների մասով մենք հայտարարություն արել ենք, ընտրությունների գնահատականը տրվել է:

Եթե մեր գաղափարները չհամապատասխանեն ՀՀԿ–ի գաղափարների հետ, մենք կբարձրաձայնենք, ինչը միշտ արել ենք և՛ կոալիցիայի մեջ, և՛ կոալիցիայից դուրս:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը
Ամենադիտված