Ասադի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել. Կրեմլ
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ չի փոխվել՝ երկրի ու նրա ղեկավարի ապագան կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Ասադին աջակցելուն՝ ՌԴ-ի ու նախագահ Պուտինի դիրքորոշումն Ասադի վերաբերյալ չի փոփոխվել, այն հետեւողական է ու քաջ հայտնի», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունները, որ Կրեմլը պատրաստ է դադարեցնել Ասադին ակտիվ աջակցությունը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է իր դիրքորոշումը, ինչը թույլ չի տալիս այս կամ երկրի ապագայի վերաբերյալ որոշում ընդունել երրորդ անձանց կամ երկրներին։
«Պուտինը կարծում է, որ Սիրիայի ապագան չեն կարող որոշել ոչ Անկարայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Փարիզում, ոչ Բեռլինում, ոչ Մոկսվայում։ Սիրիայի ինքնորոշումը միայն Սիրիայի ժողովրդի ձեռքում է», — ասել է Պեսկովը լրագրողներին։