Օրվա բաղադրատոմս . Միկադո տորթի ամենահաջող բաղադրատոմսը
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
- Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։ - Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։ - Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
- Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
- Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
- Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
- Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։ - Ապա կտրում ենք և վայելում։
Կարող ենք շոկոլադի փոխարեն կտրված եզրերի փշրունքներով զարդարել։
Միկադո` հեշտ պատրաստվող և շատ համեղ