Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվի


«Մենք հավատում ենք Երևան քաղաքի այն տեսլականին , որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը». Տարոն Մարգարյանը՝ շենգավիթցիներին

Քաղաքականություն

Տարոն Մարգարյանը շենգավիթցիներին ներկայացրել է քաղաքաշինության ոլորտի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:

«Ժամանակակից քաղաքի զարգացման դիմագիծն ու այցեքարտը նաև քաղաքաշինությունն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ նկատելով, որ քաղաքաշինական ծրագրերն են, որ ձևավորում են քաղաքային միջավայր ու փոխում մարդկանց առօրյա կյանքը և ապրելակերպը:

«Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել քաղաքաշինական այնպիսի խոշոր և մայրաքաղաքի համար շատ կարևոր նախագծեր, որոնք տասնամյակներ շարունակ սպասված են եղել Երևանում: Առաջիններից մեկը միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավելի քան 3 կմ մայրուղին էր: Բոլորդ գիտեք, որ այսօր իրականացվում է նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան 23 կմ երկարությամբ Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որի 5 կմ հատվածն արդե՛ն կառուցված ու հանձնված է շահագործման, և Երևանն էլ, ի վերջո, ունի մայրաքաղաքին վայել հարավային պատշաճ մուտք: 

Մինչև 2019 թվականը նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը հաստա՛տ լինելու է մեր քաղաքի կարևոր ձեռքբերումներից մեկը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագիրը ևս առաջիկա տարիներին ապահովելու է մայրաքաղաքի աստիճանական զարգացումը բոլոր ուղղություններով:

«Վստա՛հ եղեք, որ Երևանի զարգացման առաջիկա հինգ տարվա մեր ծրագիրն իրատեսական է ու կշարունակի աապահովել մեր քաղաքի համաչափ զարգացումը: 
Մասնավորապես, քաղաքաշինական ծրագրերի շրջանակում կշարունակենք նոր ճանապարհների ու տրանսպորտային հանգույցների կառուցումը, որոնք հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի կենտրոնը:

Շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակի փողոցների հատվածում, Հրազդան գետի վրա, կկառուցենք նոր կամուրջ:

Կշարունակենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել վթարային շենքերի խնդիրն ու 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչների համար կկառուցենք նոր շենքեր: Վերջին տարիներին մենք կառուցեցինք 6 բազմաբնակարան շենք, և այսօր 650 ընտանիք այլևս առանց վախի ու մտավախության ապրում է նոր ու հարմարավետ բնակարաններում:

Մի խոսքով, նախատեսել ենք բազում ծրագրեր, որոնք անպայան կիրականացնենք ձե՛զ հետ միասին՝ հանուն Երևանի ապագայի զարգացման»:

Ընդգծելով, որ «Հանուն Երևանի» կարգախոսն իր հիմքում կրում է քաղաքի զարգացման այն տեսլականը, որի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ իր թիմը երբեք չի խուսափել պատասխանատվությունից և միշտ պատասխանատու է եղել իր բոլոր գործողությունների, քայլերի համար ու վստահեցրել է, որ հետագայում էլ պատասխանատու է լինելու Հանուն զարգացող Երևանի ուղղված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար:

Ըստ այդմ Տարոն Մարգարյանը կոչ է արել շենգավիթցիներին մայիսի 14-ին վստահության քվեն տալ փորձառու և բանիմաց թիմին:

«Մեր թիմի ամենակարևոր ձեռքբերումը ձեր փոխադարձ վստահությունն ու հավատն է, քանի որ առանց դրա գուցե չհաջողվեր անել այն ծավալի աշխատանքները, որ արվեց այս տարիների ընթացքում՝ ապահովելով մեր մեծ տան զարգացումը»:

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի
Ամենադիտված