Երևանի քաղաքապետարանը կոչ է անում միանալ «Մաքուր Երևան» նախաձեռնությանը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը կոչ է անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ:
Միաժամանակ, կոչ են անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը: #ՄաքուրԵրևան