«Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրը ճանաչվել է աշխարհի լավագույն համալիր
TVԱննախադեպ, գերժամանակակից, շքեղ. Երևանի կենտրոնում կառուցված «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրը, չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, հասցրել է դառնալ առողջ կենսակերպին հետեւող ու կատարյալին ձգտող հազարավոր մարդկանց ամենասիրելի վայրը:
Պատահական չէ, որ «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրն այս ընթացքում հասցրել է արժանանալ պրեմիում դասի ֆիթնես սարքավորումներ արտադրող ամերիկյան աշխարհահռչակ «Լայֆ ֆիթնես» ընկերության ուշադրությանն ու Չիկագոյում անցկացված նորաբաց սպորտային ակումբների ամենամյա մրցույթում ճանաչվել հաղթող՝ ընդգրկվելով աշխարհի լավագույն մարզակումբների պլատինե կատալոգում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: