A վիտամինն ընդդեմ քաղցկեղի
LifeԱնգլիացի գիտնականները պնդում են, որ գազարը նոր գերհզոր միջոց է քաղցկեղի դեմ պայքարում: Գազարի մեջ պարունակվող A վիտամինը օգնում է հաղթահարել այդ հիվանդությունը (մասնավորապես՝ շագանակագեղձի քաղցկեղը):
Գիտնականները պարզել են, որ ռետինոլային թթուն (A վիտամինի քիմիական տարրը) կարող է դանդաղեցնել քաղցկեղածին բջիջների ներթափանցումը դեպի հյուսվածքներ: Մասնագետները պնդում են, որ A վիտամին կարելի է գտնել քաղցր կարտոֆիլի և կաղամբի մեջ:
Նրանք նշել են, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե ընդհանրապես բուժման, այլ քաղցկեղի տարածումը կանխելու մասին է: Ռետինոլային թթու օգտագործելու դեպքում այս հիվանդությունը պակաս ագրեսիվ է դառնում:
Անի Գևորգյան