Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ սահմանին զորքերի 100 հազարանոց խմբավորում է տեղակայել
ՄիջազգայինՉինաստանի ղեկավարությունը Կորեական թերկաղզու շուրջ լարվածության աճի պատճառով Հյուսիսային Կորեայի սահմանին 100 հազարանոց ռազմական խմբավորում է տեղակայել։ Զուգահեռաբար, բարձրացվել է ՉԺՀ զինուժի պատրաստականության մակարդակը։ Այս մասին հաղորդում է Yomiuri ճապոնական պարբերականը՝ վկայակոչելով Չինաստանում գտնվող աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ նման նախազգուշական միջոցառումներ սահմանվել են ապրիլի կեսերից։
ԱՄՆ-ը վերջերս մի քանի անգամ հայտարարել է, որ չի բացառում ԿԺԴՀ-ի նկատմամբ գործողության տարբերակներից ոչ մեկը, որը զարգացնում է իր հրթիռային-միջուկային ծրագիրը։
Ներկա պահին դեպի Կորական թերակղզի է շարժվում ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գխավորությամբ։