Ամերիկյան սուզանավը ժամանել է Հարավային Կորեա
ՄիջազգայինԱմերիկյան սուզանավը ժամանել է Հարավային Կորեա: ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Միչիգան» ատոմային սուզանավը, որը զինված է «Տոմահավկ» հրթիռներով, պետք է միանա «Կարլ Վիլսոն» ավիակրի գլխավորած հարվածային խմբին: Դրան զուգահեռ Հյուսիսային Կորեան հրետանու զորավարժություններ է անցկացրել, հայտնում է BBC-ն:
Երեքշաբթի Հյուսիսային Կորեան նշում է իր բանակի հիմնադրման 85-ամյակը: Փհենյանն այս օրը հաճախ հրթիռների ցուցադրական փորձարկումներ է կատարել: Սակայն այս անգամ երկրի իշխանությունները որոշել են սահմանափակվել հրետանային զանգվածային կրակոցներով:
Վերջին շրջանում Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը հրապարակային կոշտ հայտարարություններ են փոխանակել: Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր միջուկային հարվածին կպատասխանի սեփական հարվածով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմից խոստացել է «վերջապես լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը»: